Բաղադրիչներ
Բիսկվիթների համար՝
Բանան - 2 հատ
Ալյուր - 2 ճ/գդ
Ձու - 2 հատ
Կարագ - 150 գր
Անի թթվասեր - 3 ճ/գդ
Շաքարավազ - 200 գր
Սոդա - 1/4 թ/գդ
Վանիլին - 0.5 թ/գդՇոկոլադ սև - 100 գր
Կրեմի համար՝
Շոկոլադ սև - 150 գր
Վանիլին - 1 պտղունց
Շաքարավազ - 50 գր
Կակաո - 2 ճ/գդ
Ալյուր - 2 ճ/գդՁու - 1 հատ
Անի կաթ - 250 մլ
Կարագ - 200 գր
Զարդարելու համար՝
Բանան - 2 հատ
Կակաո - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Բանանը հարում ենք թթվասերի ու վանիլինի հետ և խյուսի ենք վերածում: Մեկ այլ ամանի մեջ հարում ենք կարագն ու շաքարավազը և հատ առ հատ ավելացնում ձվերը: Լցնում ենք ալյուրի կեսն ու սոդան և լավ խառնում ենք: Այնուհետև ավելացնում ենք բանանի խյուսը խառնում և ըստ անհրաժեշտության ալյուր ավելացնում: Շոկոլադը մանրացնում ենք և լցնում խմորի մեջ: Խմորը երկու մասի ենք բաժանում, լցնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում 200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 30-35 րոպե: Այնուհետև երկու բիսկվիթներն էլ մեջտեղից երկու մասի ենք բաժանում:
Պատրաստում ենք կրեմը։ Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում շաքարավազը, կակաոն և վանիլինն ու խառնելով համասեռ զանգված ստանում: Կրեմի մեջ լցնում ենք ալյուրն ու ձուն և կրկին խառնում ենք: Կամաց-կամաց լցնում ենք նաև գոլ կաթը:Կարագը լավ հարում ենք և լցնում շոկոլադե կրեմը: Ահա և վերջ, կրեմը պատրաստ է: Շերտերը կրեմապատում ենք և դնում իրար վրա: Զարդարում ենք տորթը բանաններով, իսկ ցանկության դեպքում տորթի կողքերին կարող ենք նաև կակաո ցանել։
Բարի ախորժակ․