• Գլխավոր
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Պատկերասրահ
    • Նորություն
      • Բլոգ
      • Միջոցառումներ
      • ՄԻԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌ Բլոգ
      • Ժամանց
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • բաղադրատոմսեր
  • Կապ
Aniproduct
  • Գլխավոր
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Պատկերասրահ
    • Նորություն
      • Բլոգ
      • Միջոցառումներ
      • ՄԻԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌ Բլոգ
      • Ժամանց
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • բաղադրատոմսեր
  • Կապ
Տապակած հավը՝ թթվասերի սոուսում

Տապակած հավը՝ թթվասերի սոուսում

Բաղադրիչներ

  • Հավի միս - 1.5-2 կգ
  • Անի թթվասեր - 500 մլ
  • Թարմ համեմ - 1 փոքր փունջ
  • Սխտոր - 2 ատամիկ
  • Գոլ ջուր - 150 մլ
  • Բուսայուղ- 30մլ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Խմելի-սունելի - 1 թեյի գդալ

Պատրաստման եղանակ

Այս ախորժելի ուտեստը կարելի է պատրաստել ինչպես ամբողջական հավից, այնպես էլ՝ հավի փափկամսից (դոշի միս), բդիկներից կամ թևիկներից: Եթե հավն ամբողջական է, նախ կտրատեք այն միջին չափի կտորների, լավ լվացեք և թողեք մի քանի ժամ թեթև աղաջրում: 

Հետո, տապակի մեջ տաքացրեք քիչ քանակությամբ բուսայուղ և տապակեք հավի կտորները բոլոր կողմերից՝ մինչև ոսկեգույն, գեղեցիկ կեղև ստանալը: Տապակման ընթացքում ավելացրեք միայն աղ՝ ըստ ճաշակի:

Սոուսի պատրաստում

Թարմ համեմի տերևները մանր կտրատեք (պոչերը հեռացրեք՝ դառնությունից խուսափելու համար), իսկ սխտորը մանրացրեք քերիչով: Թթվասերի մեջ ավելացրեք 150 մլ գոլ ջուրը, 1 թեթև թեյի գդալ աղ, խմելի-սունելի, մանրացրած համեմն ու սխտորը: Լավ խառնեք, որպեսզի բոլոր բաղադրիչները միաձուլվեն:

Տապակած հավի միսը թողեք մի փոքր հովանա, ապա տեղափոխեք սոուսի մեջ: Թողեք 2-3 ժամ, որպեսզի միսը ներծծի սոուսի համը:

Մատուցում

Այս համեղագույն կերակուրը կարող եք մատուցել՝ որպես ինքնուրույն ուտեստ կամ խավարտ՝ ցանկացած փլավի կամ կարտոֆիլի հետ: Այն անպայման կգրավի ձեր ընտանիքի և ընկերների սրտերը:

Բարի ախորժակ:

Բաղադրատոմսեր
1914-kaxvac-tjut.png

ՄԵՐ ՄԱՍԻՆ

  • Ընկերություն

ANI PRODUCT

  • Գաղտնիության քաղաքականություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

Ani Product © 2020.Բոլոր իրավունքները պաշտպանված են
Կայքը պատրաստվել է
AMCG Agency-ում