Պատրաստաման եղանակ
Հարել ձուն և կաթը, ավելացնել շաքարավազը, ալյուրը և համեմունքը: Խառնել հնդկընկույզի քերուքը, հալած յուղն ու ճզմած բանանը: Տապակել չկպչող տապակի մեջ, ցածր կրակով: Առաջին կողմը եփվելուց հետո, դարձնել փենքեյքը և եփել երկրորդ կողմը:
Պատրաստման եղանակ
Կարագն ու շաքարավազը լավ հարում ենք, այնուհետև հատ առ հատ ավելացնում ենք ձվերը, վանիլինը, կակաոն և աղը։ Զանգվածը շատ լավ հարում ենք, ինչից հետո էլ ավելացնում ենք թթվասերն ու ալյուրը։
Խմորը լցնում ենք բուսայուղապատ ձևամանների մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 25 րոպե։Մաֆինները ցանկության դեպքում կարող ենք դնել թղթե ձևամանների մեջ, վրան շաքարի փոշի ցանել և մատուցել։
Պատրաստաման եղանակ
Ձվերը խփել շաքարավազի հետ մինչև միասեռ զանգված դառնալը: Ավելացնել թթվասերը, հալեցրած մարգարինը, աղը, ալյուրը, ավելացնել 1/2բաժակ եփված սառեցրած ջրում լուծած սոդան: Խմորը բաժանել երեք մասի, մեկին ավելացնել կակաոն: Թխել երեք խմորներն էլ: Շերտերը իրար միացնել թթվասերային կրեմով (կակաոյով շերտը պիտի լինի մեջտեղում): Վրան լցնել հալած շոկոլադը: Կրեմի համար թթվասերը խփել շաքարավազով և կակաոյով:
Պատրաստման եղանակ
Իրար խառնել կարագը, շաքարավազը և աղը, հարել դրանք։ Այնուհետեւ, մեկ առ մեկ ավելացնել զանգվածին ձու, շարունակելով հարել։ Ալյուրը խառնել օսլայի և փխրեցուցիչի հետ, այնուհետեւ ավելացնել այդ զանգվածին կաթը։ Ստացված խառնուրդը ավելացնել խմորին։ Ամանը պատել թղթով և դնել ջեռոց 180C, 30-40 րոպե: