• Գլխավոր
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • Նորություն
    • Բլոգ
    • Միջոցառումներ
    • Ժամանց
  • Կապ
Aniproduct
  • Գլխավոր
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • Նորություն
    • Բլոգ
    • Միջոցառումներ
    • Ժամանց
  • Կապ
71053173512828-img9656-min.jpg

Լաբորատորիա

Արտադրանքի որակի, համի և անվտանգության պահպանման հարցերը կարգավորում է «ANI PRODUCT» ընկերության արտադրական լաբորատորիան։ Այն համալրված է լաբորատոր անհրաժեշտ սարքավորումներով, նյութերով, գործիքներով։ Տեխնոլոգիական գործընթացի բոլոր փուլերի ճշգրիտ վերլուծությունն ու որակի կառավարումն իրականացնում են բարձր որակավորմամբ մասնագետները։ Լաբորատորիան ունի երկու ստորաբաժանում՝  ֆիզիկա-քիմիական և մանրէաբանական: Մանրէաբանական լաբորատորիայում իրականացվում է հումքի, պատրաստի արտադրանքի և արտաքին միջավայրի տարրերի՝ խմելու ջրի, օդի, սարքերի սանիտարահիգենիկ հսկողություն: Ֆիզիկա-քիմիական լաբորատորիայում իրականացվում է հումքի և պատրաստի արտադրանքի ֆիզիկա-քիմիական կարևոր ցուցանիշների (համ, հոտ, թթվայնություն, յուղայնություն, խտություն և այլն) բազմափուլ ստուգում և վերլուծություն՝ տեխնոլոգիական ողջ գործընթացում: «ANI PRODUCT»-ի արտադրանքի ողջ տեսականու որակը երաշխավորված է անվտանգության ISO 22000 ստանդարտի համաձայն։

ՄԵՐ ՄԱՍԻՆ

  • Ընկերություն

ANI PRODUCT

  • Գաղտնիության քաղաքականություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

Ani Product © 2020. 
Բոլոր իրավունքները
պաշտպանված են
Կայքը պատրաստվել է

AMCG Agency-ում

ANI PRODUCT 

 

«ANI PRODUCT» ընկերությունը հիմնադրվել է 2003թ․-ին Մկրտչյան ընտանիքի կողմից՝ օբյեկտիվորեն ծրագրելով հաջողակ բիզնեսի բոլոր մանրուքները։ 2009թ. բեկումնային էր ընկերության համար, քանի որ հիմնադրումից մի քանի տարի անց մեծ ու շարունակական ներդրումների շնորհիվ կառուցվեց գործարանի նոր շենքը: Այն ամբողջությամբ համապատասխանում էր արտադրության ժամանակակից պահանջներին, համալրված էր նորագույն տեխնոլոգիաներով ու առաջնակարգ սարքավորումներով։

Արդյունքում մեկ տարի անց նպատակն իրականություն դարձավ և 2010 թվականից Անի ապրանքանիշով արտադրանքը մեծ ճանաչում ձեռք բերեց՝ արժանանալով մրցանակների ու լավագույն գնահատականների։ Այս տարիների ընթացքում ընկերությունում արտադրական գործընթացները մշտապես կատարելագործվում են, միջազգային փորձն ու նոր տեխնոլոգիաները ներառվում են աշխատանքի կազմակերպման ու որակի բարելավման գործում։ Շարունակական ներդրումներն օգնում են զարգացնել բիզնեսը՝ ավելի կատարելագործելով արտադրությունը։

Արտադրության բոլոր օղակներում աշխատում են լավագույն մասնագետները, և նրանց թիմային գերազանց աշխատանքի շնորհիվ «ANI PRODUCT» ընկերությունն այսօր իր սպառողին է ներկայանում բարձրորակ կաթնաթթվային արտադրանքնների, զովացուցիչ ըմպելիքների, ջրի և պաղպաղակի լայն տեսականիով։ 

Ընկերությունն առաջնորվում է «Համի գաղտնիքը որակն է» սկզբունքով։ Այն իրականություն է դառնում շնորհիվ բնական հումքի, թիմային հետևողական աշխատանքի և որակավորված ու փորձառու մասնագետների պատասխանատվության։

 

Պաղպաղակ

 

Պաղպաղակի մասին բազմաթիվ պատմություններ կան, սակայն ոչ ոք չգիտի, թե ով և որտեղ է պատրաստել առաջին պաղպաղակը։ Ասում են, որ Ալեքսանդր Մակեդոնացին շատ էր սիրում ձյան հետ մատուցվող մրգերն ու հատապտուղները, որոնք նաև հյուրասիրում էր իր թանկագին հյուրերին։ Դա, գուցե, պաղպաղակ չէր, սակայն դրա նախատիպն էր։ Մերօրյա պաղպաղակին ավելի նման քաղցրավենիքի մասին եվրոպացիներին պատմել է իտալացի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն։ Շուրջերկրյա ճամփորդության ժամանակ նա Չինաստանում այնքան էր հավանել պաղպաղակը, որ հայրենիք վերադառնալուն պես բոլորին պատմում էր այդ հրաշքի մասին: Ի դեպ՝ որոշ աղբյուրներ վստահեցնում են, որ Չինաստանում 5000 տարի առաջ պաղպաղակ են պատրաստել։ Այն եղել է ընտրյալների ու բարձրաշխարհիկ անձանց սիրելի քաղցրավենիքը, որի բաղադրատոմսը մեծ խորհրդավորությամբ ու խստությամբ թաքցրել են։ Այսօր պաղպաղակն ամենաշատ սպառվող կաթնամթերքներից է. աշխարհում ամեն 3 վայրկյանը մեկ պաղպաղակ են գնում: Միջնադարյան Եվրոպայում պաղպաղակը վաճառվել է ափսեներով, հետո` քաշով, իսկ 20-րդ դարի վերջից` արդեն թղթե փաթեթավորմամբ։ Հենց այս ժամանակ է, որ պաղպաղակի համար հորինվեցին վաֆլե բաժակները։ Ի դեպ՝ պաղպաղակի վաֆլե կոն պատրաստելու սարքը 1921թ․ հայտնագործել է հայազգի գյուտարար Հարրի Թաթոյանը: