
Ֆերմային տնեսություն
«ANI PRODUCT» ընկերությունը բացառիկ համագործակցության պայմանագրեր ունի Ապարանի ֆերմերային տնտեսությունների հետ, որոնք բուծում են մաքրացեղ անասուններ, ունեն կերերի սեփական մթերման բազա և համալրված են մաքրման մեքենայացված սարքերով։ Ֆերմերային տնտեսությունները տեղակայաված են Արագած լեռան լանջերին՝ ծովի մակերևույթից ոչ ցածր, քան 1800 մետր բարձրության վրա, ինչը չափազանց կարևոր պայման է կաթի որակի համար։ Բարձրադիր այս գոտու ալպիական մարգագետիններում սնվող մաքրացեղ կովերի էկոլոգիապես մաքուր կաթը որակյալ ու սերտիֆիկացված արտադրանքի երաշխիքն է։ Ֆերմաներում աշխատանքն ամբողջովին ավտոմատացված է, ինչը թույլ է տալիս նվազեցնել մարդու ազդեցության գործոնը յուղալի, անարատ կաթ ստանալու գործընթացում։ Այստեղից կաթը հատուկ մեքենաներով (կաթի համար նախատեսված ցիստեռներ) տեղափոխվում է գործարան, անցնում բազմափուլ լաբորատոր ստուգում, վերամշակում և վերափոխվում է թարմ, էկոլոգիապես մաքուր և եվրոպական ստանդարտներին համապատասխան արտադրանքի։