• Գլխավոր
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • Նորություն
    • Բլոգ
    • Միջոցառումներ
    • Ժամանց
  • Կապ
Aniproduct
  • Գլխավոր
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • Նորություն
    • Բլոգ
    • Միջոցառումներ
    • Ժամանց
  • Կապ

Սիրելի՛ հետևորդներ, վերջին ամիսներին կյանքն անսովոր մարտահրավեր նետեց բոլորիս։ Մենք սկսեցինք այլ կերպ մտածել, տեսնել այն, ինչ երբևէ չէինք նկատել, գնահատել մտերիմներին և հոգալ դիմացինների մասին։ Մենք նույնպես ունեցանք դժվարություններ, որոնք, սակայն, կարողացանք հաղթահարել Ձեր ջերմության և հոգատարության շնորհիվ։ Սովորեցինք տոնի վերածել ամեն օրը թե՛ մեր և թե՛ մեր փոքրիկների համար։ Այսօր մեր ողջ անձնակազմի անունից ուզում ենք շնորհակալություն հայտնել, որ դարձել եք մեր ընտանիքը, մեր կողքին եք եղել մեր լավ ու վատ օրերին և անհամբերությամբ սպասել եք մեզ: Մենք օր-օրի ավելի ենք կատարալեգործվել, դարձել ավելի լավը, որպեսզի արժանապատվությամբ և «համեղ հոգատարությամբ» կրենք մեր հանդեպ տածած ձեր վստահությունը։ Եվ հատկապես մեր հրաշք փոքրիկների վստահությունն ու նրանց ջերմ նամակներն են ոգեշնչում մեզ։ Մեր յուրաքանչյուր որոշման հիմքում նրանց ջինջ աչուկներն են, Ձեր ընտանիքների ամուր առողջությունը։ Հավատացե՛ք, մենք այլևս չենք զգում հեռավորությունը․ այսուհետև մեր և Ձեր միջև փոխադարձ հարգանքի և վստահության կամուրջ կա՝ օրական հարյուրավոր նամակներ՝ գրված մեր փոքրիկների սիրո լեզվով Անչափ շնորհակալ ենք Ձեզ մեր կողքին լինելու, մեզ սիրելու և սպասելու համար:

ՄԵՐ ՄԱՍԻՆ

  • Ընկերություն

ANI PRODUCT

  • Գաղտնիության քաղաքականություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

Ani Product © 2020. 
Բոլոր իրավունքները
պաշտպանված են
Կայքը պատրաստվել է

AMCG Agency-ում

ANI PRODUCT 

 

«ANI PRODUCT» ընկերությունը հիմնադրվել է 2003թ․-ին Մկրտչյան ընտանիքի կողմից՝ օբյեկտիվորեն ծրագրելով հաջողակ բիզնեսի բոլոր մանրուքները։ 2009թ. բեկումնային էր ընկերության համար, քանի որ հիմնադրումից մի քանի տարի անց մեծ ու շարունակական ներդրումների շնորհիվ կառուցվեց գործարանի նոր շենքը: Այն ամբողջությամբ համապատասխանում էր արտադրության ժամանակակից պահանջներին, համալրված էր նորագույն տեխնոլոգիաներով ու առաջնակարգ սարքավորումներով։

Արդյունքում մեկ տարի անց նպատակն իրականություն դարձավ և 2010 թվականից Անի ապրանքանիշով արտադրանքը մեծ ճանաչում ձեռք բերեց՝ արժանանալով մրցանակների ու լավագույն գնահատականների։ Այս տարիների ընթացքում ընկերությունում արտադրական գործընթացները մշտապես կատարելագործվում են, միջազգային փորձն ու նոր տեխնոլոգիաները ներառվում են աշխատանքի կազմակերպման ու որակի բարելավման գործում։ Շարունակական ներդրումներն օգնում են զարգացնել բիզնեսը՝ ավելի կատարելագործելով արտադրությունը։

Արտադրության բոլոր օղակներում աշխատում են լավագույն մասնագետները, և նրանց թիմային գերազանց աշխատանքի շնորհիվ «ANI PRODUCT» ընկերությունն այսօր իր սպառողին է ներկայանում բարձրորակ կաթնաթթվային արտադրանքնների, զովացուցիչ ըմպելիքների, ջրի և պաղպաղակի լայն տեսականիով։ 

Ընկերությունն առաջնորվում է «Համի գաղտնիքը որակն է» սկզբունքով։ Այն իրականություն է դառնում շնորհիվ բնական հումքի, թիմային հետևողական աշխատանքի և որակավորված ու փորձառու մասնագետների պատասխանատվության։

 

Պաղպաղակ

 

Պաղպաղակի մասին բազմաթիվ պատմություններ կան, սակայն ոչ ոք չգիտի, թե ով և որտեղ է պատրաստել առաջին պաղպաղակը։ Ասում են, որ Ալեքսանդր Մակեդոնացին շատ էր սիրում ձյան հետ մատուցվող մրգերն ու հատապտուղները, որոնք նաև հյուրասիրում էր իր թանկագին հյուրերին։ Դա, գուցե, պաղպաղակ չէր, սակայն դրա նախատիպն էր։ Մերօրյա պաղպաղակին ավելի նման քաղցրավենիքի մասին եվրոպացիներին պատմել է իտալացի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն։ Շուրջերկրյա ճամփորդության ժամանակ նա Չինաստանում այնքան էր հավանել պաղպաղակը, որ հայրենիք վերադառնալուն պես բոլորին պատմում էր այդ հրաշքի մասին: Ի դեպ՝ որոշ աղբյուրներ վստահեցնում են, որ Չինաստանում 5000 տարի առաջ պաղպաղակ են պատրաստել։ Այն եղել է ընտրյալների ու բարձրաշխարհիկ անձանց սիրելի քաղցրավենիքը, որի բաղադրատոմսը մեծ խորհրդավորությամբ ու խստությամբ թաքցրել են։ Այսօր պաղպաղակն ամենաշատ սպառվող կաթնամթերքներից է. աշխարհում ամեն 3 վայրկյանը մեկ պաղպաղակ են գնում: Միջնադարյան Եվրոպայում պաղպաղակը վաճառվել է ափսեներով, հետո` քաշով, իսկ 20-րդ դարի վերջից` արդեն թղթե փաթեթավորմամբ։ Հենց այս ժամանակ է, որ պաղպաղակի համար հորինվեցին վաֆլե բաժակները։ Ի դեպ՝ պաղպաղակի վաֆլե կոն պատրաստելու սարքը 1921թ․ հայտնագործել է հայազգի գյուտարար Հարրի Թաթոյանը: