• Գլխավոր
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • Նորություն
    • Բլոգ
    • Միջոցառումներ
    • Ժամանց
  • Կապ
Aniproduct
  • Գլխավոր
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • Նորություն
    • Բլոգ
    • Միջոցառումներ
    • Ժամանց
  • Կապ
Միֆ թե իրականություն 2

Միֆ թե իրականություն 2

Որ կաթնաշոռը հրաշք կաթնամթերք է, դա գիտենք բոլորս 😇Ժամանակակից սննդաբաններից շատերը խորհուրդ են տալիս ուտել օրական 100-150 գ կաթնաշոռ, որը բարելավում է նյութափոխանակությունը, որպես հետևանք՝ կանխում է ճարպակալումը և խթանում իմունային համակարգի աշխատանքը👌

Շարունակում ենք ժխտել միֆերը այս անգամ կաթնաշոռի մասին 👇

✖ՄԻՖ։Փափուկ կաթնաշոռը տարբերվում է պինդ կաթնաշոռից միայն ջրի քանակությամբ։
✔ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Թանձրությունը կախված է կաթնաշոռի տեսակից։ Թթվեցրած կաթից ստացվում է պինդ կաթնաշոռ, իսկ փափուկ կաթնաշոռ պատրաստելու համար օգտագործվում է շրդանային մակարդ։✖ՄԻՖ։Կաթնաշոռի տուփից հոսող հեղուկը դրա փչանալու արդյունքն է։
✔ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։Այդ օգտակար հեղուկը շիճուկն է, որի առաջացումը բնական գործընթաց է: Այն հարուստ է սպիտակուցներով, որոնք պարունակում են հիմնական ամինաթթուներ, ինչպիսիք են ֆոլաթթուն և պանտոթենիկ թթուն: Բացի այդ, այն հարուստ է նաև B1, B2, B6, B12, E և C վիտամիններով, ֆոսֆորով, կալցիումով, կալիումով, նատրիումով և ցինկով: Շիճուկը շատ օգտակար է, ուստի այն կարելի է խմել, կամ պարզապես խառնել կաթնաշոռին:✖ՄԻՖ։Տարայով կաթնաշոռը ավելի լավն է, քան փայլաթիթեղովը։
✔ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։Կաթնաշոռի որակը փաթեթավորումից կախված չէ։ Կարևոր է այն, թե ինչ ճարպեր է պարունակում կաթնաշոռը, ինչպիսի տեխնոլոգիայով է պատրաստվում։ Իսկ փաթեթավորումը կարևոր է կաթնաշոռի թանաձրության համար։

ՄԵՐ ՄԱՍԻՆ

  • Ընկերություն

ANI PRODUCT

  • Գաղտնիության քաղաքականություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

Ani Product © 2020. 
Բոլոր իրավունքները
պաշտպանված են
Կայքը պատրաստվել է

AMCG Agency-ում

ANI PRODUCT 

 

«ANI PRODUCT» ընկերությունը հիմնադրվել է 2003թ․-ին Մկրտչյան ընտանիքի կողմից՝ օբյեկտիվորեն ծրագրելով հաջողակ բիզնեսի բոլոր մանրուքները։ 2009թ. բեկումնային էր ընկերության համար, քանի որ հիմնադրումից մի քանի տարի անց մեծ ու շարունակական ներդրումների շնորհիվ կառուցվեց գործարանի նոր շենքը: Այն ամբողջությամբ համապատասխանում էր արտադրության ժամանակակից պահանջներին, համալրված էր նորագույն տեխնոլոգիաներով ու առաջնակարգ սարքավորումներով։

Արդյունքում մեկ տարի անց նպատակն իրականություն դարձավ և 2010 թվականից Անի ապրանքանիշով արտադրանքը մեծ ճանաչում ձեռք բերեց՝ արժանանալով մրցանակների ու լավագույն գնահատականների։ Այս տարիների ընթացքում ընկերությունում արտադրական գործընթացները մշտապես կատարելագործվում են, միջազգային փորձն ու նոր տեխնոլոգիաները ներառվում են աշխատանքի կազմակերպման ու որակի բարելավման գործում։ Շարունակական ներդրումներն օգնում են զարգացնել բիզնեսը՝ ավելի կատարելագործելով արտադրությունը։

Արտադրության բոլոր օղակներում աշխատում են լավագույն մասնագետները, և նրանց թիմային գերազանց աշխատանքի շնորհիվ «ANI PRODUCT» ընկերությունն այսօր իր սպառողին է ներկայանում բարձրորակ կաթնաթթվային արտադրանքնների, զովացուցիչ ըմպելիքների, ջրի և պաղպաղակի լայն տեսականիով։ 

Ընկերությունն առաջնորվում է «Համի գաղտնիքը որակն է» սկզբունքով։ Այն իրականություն է դառնում շնորհիվ բնական հումքի, թիմային հետևողական աշխատանքի և որակավորված ու փորձառու մասնագետների պատասխանատվության։

 

Պաղպաղակ

 

Պաղպաղակի մասին բազմաթիվ պատմություններ կան, սակայն ոչ ոք չգիտի, թե ով և որտեղ է պատրաստել առաջին պաղպաղակը։ Ասում են, որ Ալեքսանդր Մակեդոնացին շատ էր սիրում ձյան հետ մատուցվող մրգերն ու հատապտուղները, որոնք նաև հյուրասիրում էր իր թանկագին հյուրերին։ Դա, գուցե, պաղպաղակ չէր, սակայն դրա նախատիպն էր։ Մերօրյա պաղպաղակին ավելի նման քաղցրավենիքի մասին եվրոպացիներին պատմել է իտալացի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն։ Շուրջերկրյա ճամփորդության ժամանակ նա Չինաստանում այնքան էր հավանել պաղպաղակը, որ հայրենիք վերադառնալուն պես բոլորին պատմում էր այդ հրաշքի մասին: Ի դեպ՝ որոշ աղբյուրներ վստահեցնում են, որ Չինաստանում 5000 տարի առաջ պաղպաղակ են պատրաստել։ Այն եղել է ընտրյալների ու բարձրաշխարհիկ անձանց սիրելի քաղցրավենիքը, որի բաղադրատոմսը մեծ խորհրդավորությամբ ու խստությամբ թաքցրել են։ Այսօր պաղպաղակն ամենաշատ սպառվող կաթնամթերքներից է. աշխարհում ամեն 3 վայրկյանը մեկ պաղպաղակ են գնում: Միջնադարյան Եվրոպայում պաղպաղակը վաճառվել է ափսեներով, հետո` քաշով, իսկ 20-րդ դարի վերջից` արդեն թղթե փաթեթավորմամբ։ Հենց այս ժամանակ է, որ պաղպաղակի համար հորինվեցին վաֆլե բաժակները։ Ի դեպ՝ պաղպաղակի վաֆլե կոն պատրաստելու սարքը 1921թ․ հայտնագործել է հայազգի գյուտարար Հարրի Թաթոյանը: