Բաղադրիչներ
Անի թթվասեր - 250 գ
Շաքարավազ - 4 ճ/գ
Քունջութ - 2 ճ/գ
Սոդա - 0.25 թ/գ
Ձու - 3 հատ
Ալյուր - 400 գ
Աղ - 1 պտղունց
Պատրաստման եղանակը
Ամանի մեջ լցնում ենք թթվասերը, 2 ձուն, շաքարավազը, աղն ու սոդան և լավ խառնում ենք: Աստիճանաբար ավելացնում ենք ալյուրը (քանակությունը կարգավորում ենք ըստ անհրաժեշտության): Խմորը հունցում ենք, գնդում և մի փոքր թողնում, որ հանգստանա:
Խմորը բաժանում ենք մասերի և ըստ ճաշակի ձևավորում: Կարող ենք հյուսքերի տեսք տալ: Այնուհետև կարկանդակները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան ձու քսում և շաղ ենք տալիս քունջութը: Թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:
Ստանում ենք հեշտ ու շատ թեթև կարկանդակ։