• Գլխավոր
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Պատկերասրահ
    • Նորություն
      • Բլոգ
      • Միջոցառումներ
      • ՄԻԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌ Բլոգ
      • Ժամանց
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • բաղադրատոմսեր
  • Կապ
Aniproduct
  • Գլխավոր
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Պատկերասրահ
    • Նորություն
      • Բլոգ
      • Միջոցառումներ
      • ՄԻԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌ Բլոգ
      • Ժամանց
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • բաղադրատոմսեր
  • Կապ
Թխվածք «Փարիզ-Բրեստ»

Թխվածք «Փարիզ-Բրեստ»

Միջուկի համար`

Շաքարավազ - 55 գր

Բուսայուղ - 15-20 գր

Պնդուկ - 200 գր

Ջուր - 33 գր

 

Եփովի կրեմի համար`

Օսլա (крахмал) եգիպտացորենի - 25 գր

Ձվի դեղնուց - 4 հատ

Շաքարավազ - 50 գր

Անի կաթ - 350 մլ

Վանիլին - 1 պտղունց

 

«Փարիզ-Բրեստ» կրեմի համար`

Կրեմ եփովի - 375 գր

Կարագ - 140 գր

Խորիզ - 90 գր

 

Խմորի համար`

Շաքարավազ - 4 գր

Անի կաթ - 80 մլ

Կարագ - 75 գր

Ալյուր - 100 գր

Ջուր - 80 մլ

Ձու - 3 հատ

Աղ - 2 գր

 

Պատրաստման եղանակը

 

Պնդուկը կեղևահանում ենք։ Դնում ենք 100 աստիճան տաքացրած ջեռոցում և պահում 5 րոպե, որից հետո խառնում ենք ու նորից թողնում 5 րոպե։ Այդ ընթացքում ջուրն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ ու եռացնում։ Պնդուկը լցնում ենք ստացված օշարակի մեջ, ապա խառնում։ Այնուհետև ավելացնում ենք բուսայուղը, զգուշորեն խառնում ենք ու թողնում ենք, որ սառչի։ Պնդուկի մի մասը թողնում ենք ամբողջական, իսկ մյուսը՝ բլենդերով հարում ենք։ Եթե զանգվածը շատ պինդ է ստացվում, կարելի է ավելացնել մի քիչ բուսայուղ։ Եփովի կրեմ պատրաստելու համար, կաթն ու վանիլային շաքարը դնում ենք թույլ կրակի վրա ու եռացնում, ապա ձվի դեղնուցները խառնում ենք օսլայի ու շաքարավազի հետ, ավելացնում ենք կաթի մի մասը։ Ամբողջ զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ և դնում կրակի վրա և խառնելով եփում։ Կրեմը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով ու թողնում ենք սառչի։ Այնուհետև պատրաստում ենք Պարի-Բրեստ կրեմը։ Եփովի կրեմը լցնում ենք առանձին տարայի մեջ ու հարում ենք միջին արագությամբ, ապա ավելացնում ենք փափկած կարագն ու հարում այնքան, որ ստանանք պինդ զանգված։ Իսկ հետո ավելացնում ենք խորիզն ու նորից հարում։ Խմորը պատրաստելու համար անհրաժեշտ է կաթը, ջուրը, աղը, շաքարավազն ու կարագը դնել կրակի վրա ու հասցնել եռման աստիճանի։ Անմիջապես ավելացնում ենք ալյուրն ու խառնում ենք։ Երբ խմորն արդեն սկսում է կպչել կաթսայի հատակին, հանում ենք կրակի վրայից, լցնում ենք հարիչամանի մեջ ու հարում ենք։ Խմորի սառչելուց հետո ավելացնում ենք հարած ձուն և զգուշորեն խառնում ենք։ Ստացվում է թեթևակի ծորացող խմոր, որը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ։ Խմորից ստանում ենք 16-18 սմ տրամագծով շրջան, որի ներսում կրկին մեկ շրջան ենք անում, իսկ երրորդ շրջանը գծում ենք երկու շրջանների վրա։ Վրան շաղ ենք տալիս նուշի փաթիլներ ու շաքարի փոշի և 15 րոպե թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում, որից հետո ջերմաստիճանն իջեցնում ենք՝ դարձնելով 160 աստիճան և թխում 20 րոպե։ Այնուհետև թողնում ենք, որ սառչի և սուր դանակի օգնությամբ վերին շերտը հանում ենք։ Խմորաշերտը պատում ենք խորիզով և կարամելացված պնդուկով ու կրեմով։ Դնում ենք վերին շերտը, գեղեցիկ ձևավորում ենք ու զարդարում մանրացված պնդուկով։

 

Մատուցում ենք սառը վիճակում։

խմորեղեն, թխվածք, Փարիզ-Բրեստ, xmorexen, txvatsq

Բաղադրատոմսեր
1914-kaxvac-tjut.png

ՄԵՐ ՄԱՍԻՆ

  • Ընկերություն

ANI PRODUCT

  • Գաղտնիության քաղաքականություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

Ani Product © 2020.Բոլոր իրավունքները պաշտպանված են
Կայքը պատրաստվել է
AMCG Agency-ում