Բաղադրիչներ
Ցորենի ալյուր 250 գ
Շաքարավազ 100 գ
Անի կաթ 50 մլ
Փխրեցուցիչ 1 ճ.գ
Ձու 2 հատ
Չորացրած ծիրան 400 գ
Ընկույզ 150 գ Աղ 1 թ.գ
Պատրաստման եղանակ
Ծիրանի չիրը 5 րոպե թողեք տաք ջրի մեջ, այնուհետև հանեք և կտրեք մեծ կտորներ: Խորը ամանի մեջ խառնել ալյուրը, շաքարավազը, աղը և փխրեցուցիչը: Առանձին ամանի մեջ հարել ձուն և կաթը: Ստացված խառնուրդը միացնրեք չոր բաղադրիչներին և հունցեք փափուկ խմոր: Խմորին ավելացրեք մանր կտրատած ծիրանի չիրն ու ընկույզը(զարդարման համար պահել մի քանի ընկույզ): Ստացված զանգվածը լցնում ենք կարագով յուղած կաղապարի մեջ: Շաղ տալ մնացած ընկույզը: Թխել նախապես 180°C տաքացրած ջեռուցում 25-30 րոպե: