Բաղադրիչներ
Անի կաթնաշոռ — 200 գ
Կոկոսի փաթիլներ 4 ճաշի գդալ
Կարագ — 80 գ
Շաքարավազ — 6 ճաշի գդալ
Աղ — մի պտղունց
Փխրեցուցիչ — 1 թեյի գդալ
Ալյուր - 200 գ
Պատրաստման եղանակը
Կաթնաշոռին ավելացնել կարագ, լցնել երկու ճաշի գդալ շաքարավազ, աղ և խառնել մինչև համասեռ զանգված ստանաք: Կաթնաշոռի զանգվածին կարելի է ավելացնել նաև վանիլային շաքար՝ ըստ ճաշակի: Ալյուրը փխրեցուցիչով մաղել կաթնաշոռային զանգվածի մեջ, հունցել մինչև ստացվի առաձգական և խիտ խմոր: Խմորի գունդը բաժանել երկու մասի, գրտնակել 1 սմ-ից բարակ շերտերով։ Հավասարեցնել շերտերը եզրերի երկայնքով՝ ստեղծելով ուղղանկյուններ: Շերտերի մակերեսին շաքարավազ և կոկոսի փաթիլներ ցանել, փաթաթել ռուլետի նման։ Ռուլետները բաժանել մոտ 3-5 սմ երկարությամբ կտորների, դնել յուղաթղթով պատված ջեռոցի տապակի վրա:
Թխվածքաբլիթները պետք է թխել 180 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե:Պատրաստ լինելուց հետո չմոռանաք թխվածքաբլիթների վրա ցանել շաքարի փոշի։ Կաթնաշոռի շնորհիվ այն ներսից փափուկ է ստացվում՝ կոկոսի նուրբ համով: