Կաթնաշոռով փափուկ բլիթներ
Բաղադրիչներ
Անի կեֆիր - 200 մլ
Անի կաթնաշոռ - 100 գ
Շաքարավազ - 2 ճ.գ
Սոդա - 0,5 թեյի գդալ
Ալյուր - 200 գ
Ձու - 1 հատ
Վանիլին -1 գ
Արևածաղկի ձեթ
Պատրաստման եղանակը
Կաթնաշոռը լցնել ամանի մեջ, ավելացնել ձուն և շաքարավազը և լավ խառնել, այնուհետև ստացված զանգվածին ավելացնել վանիլին։ Կեֆիրը մի փոքր տաքացնել և ավելացրել խմորին։Ալյուրը մաղել և դանդաղ ավելացնել խմորին, գդալով հարել։
Սոդան խառնել քացախով, ապա ավելացնել խմորին և նորից խառնել։
Տապակը լավ տաքացնել և ճաշի գդալով դնել նրբաբլիթները։ Հենց որ մակերեսը սեղմվի, և թաց տարածքներ չմնան, կարող եք այն շրջել։
Պատրաստի նրբաբլիթները դնել անձեռոցիկի վրա՝ ավելորդ յուղը հեռացնելու համար։
Նրբաբլիթները կարող եք մատուցել թթվասերով,ջեմով կամ խտացրած կաթով։
Բարի ախորժակ