Բաղադրիչներ
- Անի կաթնաշոռ - 600 գ.
- Ձու - 2 հատ
- Սպիտակաձավար - 2 ճ.գ.
- Ալյուր - 2 ճ.գ.
- Աղ - 2/3 թ/գդ
- Վանիլային շաքար - 1 տուփ
- Չամիչ - մի բուռ
Պատրաստման եղանակը
Ձուն հարել, իսկ հետո ավելացնել Անի կաթնաշոռը, սպիտակաձավարը, ալյուրը, աղը և վանիլինը։ Բաղադրիչները ամբողջությամբ խառնել, ավելացնել չամիչն ու թողնել 30 րոպե։ Զանգվածից շոռակարկանդակներ ձևավորել, ալյուրի մեջ գլորել և տապակել թավայի մեջ։ Կարելի է մատուցել թթվասերի, մեղրի, խտացրած կաթի, մուրաբայի հետ։