• Գլխավոր
  • Ջուսիֆուլ
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Պատկերասրահ
    • Նորություն
      • Բլոգ
      • Միջոցառումներ
      • ՄԻԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌ Բլոգ
      • Ժամանց
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • բաղադրատոմսեր
  • Կապ
Aniproduct
  • Գլխավոր
  • Ջուսիֆուլ
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Պատկերասրահ
    • Նորություն
      • Բլոգ
      • Միջոցառումներ
      • ՄԻԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌ Բլոգ
      • Ժամանց
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • բաղադրատոմսեր
  • Կապ
Աջարական խաչապուրի

Աջարական խաչապուրի

Բաղադրիչներ

Խմորի համար՝

  • 250 մլ տաք ջուր
  • 1 ճ.գ. շաքարավազ
  • 1 թ.գ. աղ
  • 7 գ չոր խմորիչ
  • մոտ 400 գ ալյուր (կախված խմորի խտությունից)
  • 2 ճ.գ. բուսայուղ

Լցոնի համար՝

  • 400 գ սուլուգունի և լոռիի խառնուրդ
  • 2 ձու
  • 30 գ կարագ

 

Պատրաստման եղանակը

  1. Խմորի պատրաստում
    Խորը ամանի մեջ լցնել տաք ջուրը, ավելացնել շաքարավազը, աղը և խմորիչը։ Թողնել մի քանի րոպե, որ խմորիչը ակտիվանա։
    Ապա ավելացնել բուսայուղը և աստիճանաբար մաղած ալյուրը:
    Խմորը հունցել 8-10 րոպե, ձևավորել գունդ, ծածկել և թողնել տաք տեղում մոտ 1 ժամ՝ մինչև այն կրկնապատկի իր ծավալը։
  2. Լցոնի պատրաստում
    Այդ ընթացքում պանիրները քերել կամ խառնել իրար, եթե օգտագործում եք տարբեր տեսակներ։ Կարող եք ավելացնել նաև մեկ ձու՝ զանգվածը համասեռ դարձնելու համար։
  3. Ձևավորում և թխում
    Երբ խմորը ուռչի, բաժանել երկու մասի։ Յուրաքանչյուր գունդ գրտնակել նավակի ձևով՝ կենտրոնը թողնելով բարակ, իսկ եզրերը հաստացնել։ Կողքերից պտտելով եզրերը՝ ձևավորել բաց վերևով «նավակ»։
    Միջուկը հավասարապես տարածել խմորի կենտրոնում։ Տեղադրել տապակի վրա, որը ծածկված է թղթով։ Թխել նախապես տաքացրած 220°C ջեռոցում՝ մոտ 12-15 րոպե։
  4. Վերջնական հարդարում
    Երբ խմորի եզրերը դառնան ոսկեգույն, հանել խաչապուրին, լցնել մեջը մեկ հում ձու և մի կտոր կարագ։ Դնել կրկին ջեռոց՝ 2-3 րոպե՝ մինչև ձվի սպիտակուցը մի փոքր կարծրանա:

Խորհուրդ

  • Ավանդական խաչապուրու մեջ ձուն պետք է մնա «կենդանի»՝ թույլ տալով, որ ուտելիս այն խառնվի պանրին։
  • Կարող եք ավելացնել մի պտղունց սև պղպեղ կամ չաման՝ լրացուցիչ համի համար։
  • Խաչապուրին կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սենյակային ջերմաստիճանում՝ թարմ սաղարթով կամ թթու վարունգով։
Բաղադրատոմսեր
1914-kaxvac-tjut.png

ՄԵՐ ՄԱՍԻՆ

  • Ընկերություն

ANI PRODUCT

  • Գաղտնիության քաղաքականություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

Ani Product © 2020.Բոլոր իրավունքները պաշտպանված են
Կայքը պատրաստվել է
AMCG Agency-ում