• Գլխավոր
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Պատկերասրահ
    • Նորություն
      • Բլոգ
      • Միջոցառումներ
      • ՄԻԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌ Բլոգ
      • Ժամանց
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • բաղադրատոմսեր
  • Կապ
Aniproduct
  • Գլխավոր
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Պատկերասրահ
    • Նորություն
      • Բլոգ
      • Միջոցառումներ
      • ՄԻԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌ Բլոգ
      • Ժամանց
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • բաղադրատոմսեր
  • Կապ
ՏՈՆԱԿԱՆ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՔՈՐՆ-ԴՈԳԵՐ

ՏՈՆԱԿԱՆ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՔՈՐՆ-ԴՈԳԵՐ

Բաղադրիչներ՝

• Նրբերշիկ՝ 1 տուփ
• Ձու՝ 1 հատ
• «Անի» կաթ՝ 150 մլ
• Թարմ բազուկի հյութ՝ 30 մլ (գեղեցիկ վարդագույն երանգի համար)
• Ցորենի ալյուր՝ 100 գրամ (+ մի փոքր նրբերշիկները թավալելու համար)
• Եգիպտացորենի ալյուր՝ 100 գրամ
• Փխրեցուցիչ (разрыхлитель)՝ 1 թեյի գդալ
• Աղ՝ ½ թեյի գդալ
• Շաքարավազ՝ 1 թեյի գդալ
• Բուսայուղ՝ տապակելու համար
• Փայտիկներ (շամփուրիկներ)՝ մատուցման համար

Պատրաստման ընթացքը՝

1. Խմորի պատրաստում. խորը ամանի մեջ հարել ձուն «Անի» կաթի և բազուկի հյութի հետ: Ավելացնել ցորենի և եգիպտացորենի ալյուրը, փխրեցուցիչը, շաքարավազն ու աղը։ Լավ խառնել մինչև ստացվի թանձր ու կպչուն խմոր (եթե գնդիկներ մնան, կարող եք հարել հարիչով)։ Խմորը լցնել երկար, բարձր բաժակի մեջ՝ հարմարավետության համար։

2. Նրբերշիկների պատրաստում․ նրբերշիկները անցկացնել փայտիկների վրա, ցանկության դեպքում թեթևակի չորացնել թղթե անձեռոցիկով։

3. Ձևավորում․ նրբերշիկները նախ թավալել ցորենի ալյուրի մեջ (որպեսզի խմորը լավ կպչի), ապա ամբողջությամբ թաթախել բաժակի մեջ եղած վարդագույն խմորի մեջ։

4. Տապակում․ կաթսայի մեջ տաքացնել բուսայուղը (մինչև 180°C): Քորն-դոգերը տապակել տաք յուղի մեջ 3-4 րոպե՝ ընթացքում անդադար շրջելով, մինչև ստացվի գեղեցիկ ոսկեգույն երանգ:

5. Պատրաստի քորն-դոգերը դնել թղթե անձեռոցիկի վրա՝ ավելորդ յուղը հեռացնելու համար: Մատուցել տաք վիճակում՝ կետչուպով կամ մանանեխով։

Բարի ախորժակ։

 

Համեղ բաղադրատոմսեր



Բաղադրատոմսեր
1914-kaxvac-tjut.png

ՄԵՐ ՄԱՍԻՆ

  • Ընկերություն

ANI PRODUCT

  • Գաղտնիության քաղաքականություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

Ani Product © 2025.Բոլոր իրավունքները պաշտպանված են
Կայքը պատրաստվել է
AMCG Agency-ում