Բաղադրիչներ
Եփովի Խմոր՝
- Ջուր — 100 մլ
- «Անի» կաթ — 100 մլ
- Կարագ (82,5%) — 80 գր
- Աղ — 0,5 թեյի գդալ
- Ալյուր — 140 գր
- Հավկիթ (ցանկալի է խոշոր) — 4 հատ
Եփովի կրեմ՝
- Դեղնուց — 4 հատ (փոքր)
- Եգիպտացորենի օսլա — 50 գր
- Շաքարավազ — ~150 գր
- Վանիլինի էքստրակտ — 1/2 թեյի գդալ
- «Անի» կաթ — 600 մլ
- Փափուկ կարագ — 180 գր
Հատապտղային միջուկ՝
- Հատապտուղներ (Ձեր նախընտրած) — մոտ 200 գր
- Շաքարավազ — 2 ճաշի գդալ
- Ջուր — 2 ճաշի գդալ
- Օսլա — 1 ճաշի գդալ (լիքը)
Պատրաստման ընթացքը
1․ Խմորի համար կաթսայի մեջ խառնել կաթը, ջուրը, աղը և կարագը, հասցնել եռման: Ավելացնել մաղած ալյուրը, խառնել մինչև համասեռ դառնալը և եփել մոտ 5 րոպե՝ անընդհատ խառնելով:
2. Տեղափոխել ամանի մեջ, թողնել սառչի մոտ 10 րոպե:
3. Մեկ առ մեկ ավելացնել հավկիթները՝ ամեն անգամ լավ խառնելով:
4. 17 սմ տրամագծով ձևամանը դնել յուղաթղթով պատված տապակի վրա, լցնել խմորի կեսը:
5. Թխել մոտ 25 րոպե 170–180°C ջերմաստիճանում, թողնել՝ սառչի:
6.Կրեմի համար կաթսայի մեջ խառնել դեղնուցները, շաքարավազը, օսլան, վանիլը և կաթը: Եփել թույլ կրակի վրա մինչև թանձրանալը:
7. Եփել ևս մի քանի րոպե, վերցնել կրակից, ծածկել սննդային թաղանթով (կպած կրեմին) և սառեցնել:
8. Փափուկ կարագը հարել 5–7 րոպե:
9. Գդալ-գդալ ավելացնել եփովի զանգվածը կարագին՝ հարելով մինչև համասեռ դառնալը: Կարևոր է` կարագն ու կրեմը պետք է լինեն նույն ջերմաստիճանի:
Միջուկի համար հատապտուղները, շաքարավազը, օսլան և ջուրը եփել մինչև թանձրանալը: Ցանկության դեպքում հարել բլենդերով:
Հավաքում` Շերտ → կրեմի կեսը → հատապտղային միջուկ → մնացած կրեմը → երկրորդ շերտը:
Թողնել սառնարանում ամբողջ գիշեր:
Բարի ախորժակ