• Գլխավոր
  • Խաղարկություններ
    • Նոր տարի Նոր Մեքենա
    • Ջերմ ձմեռ ANI Product-ի հետ
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Պատկերասրահ
    • Նորություն
      • Բլոգ
      • Միջոցառումներ
      • ՄԻԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌ Բլոգ
      • Ժամանց
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • բաղադրատոմսեր
  • Կապ
Aniproduct
  • Գլխավոր
  • Խաղարկություններ
    • Նոր տարի Նոր Մեքենա
    • Ջերմ ձմեռ ANI Product-ի հետ
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Պատկերասրահ
    • Նորություն
      • Բլոգ
      • Միջոցառումներ
      • ՄԻԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌ Բլոգ
      • Ժամանց
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • բաղադրատոմսեր
  • Կապ
Ազնվամորիով բիսկվիթ

Ազնվամորիով բիսկվիթ

Բաղադրիչներ

 

Անի թթվասեր - 300 մլ

Անի կաթնաշոռ - 250 գր

Ազնվամորի - 2 բաժակ

Շաքարավազ - 1 բաժակ

Ընկույզ - 1 բաժակ

Ալյուր - 120 գր

Ձու - 3 հատ

 

Պատրաստման եղանակ

Ձուն հարում ենք, սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից։ Դեղնուցային զանգվածին ավելացնում ենք ¼ բաժակ շաքարավազն ու հարում ենք այնքան, մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի։ Սպիտակուցներին ավելացնում ենք ¼ բաժակ շաքարավազն ու հարում ենք՝ ստանալով պինդ զանգված։ Այնուհետև ալյուրն անցկացնում ենք մաղով, ավելացնում ենք դեղնուցային զանգվածին և խառնում ենք։ Ստացված զանգվածին ավելացնում ենք սպիտակուցային զանգվածն ու զգուշորեն խառնում ենք։ Խմորը լցնում ենք ձևամանի մեջ և 25 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո բիսկվիթը բաժանում ենք երկու հավասար մասերի։ Պատրաստում ենք կաթնաշոռային կրեմը, որի համար կաթնաշոռը, թթվասերն ու շաքարավազը լցնում ենք առանձին տարայի մեջ։ Պատրաստում ենք ազնվամորու հյութը, որի համար ազնվամորին բլենդերով հարում ենք ու մաղով անցկացնում ենք։ Ավելացնում ենք 4 ճ/գ ազնվամորու հյութն ու խառնում ենք։ Հավաքում ենք տորթը, որի համար առաջին խմորաշերտը պատում ենք ազնվամորու հյութով։ Բիսկվիթը ծակոտկեն է, այդ պատճառով հյութն ակնթարթորեն ներծծվում է։ Այնուհետև պատում ենք կաթնաշոռային կրեմով։ Ընկույզը մանրացնում ու լցնում ենք վրան։ Իսկ հետո դնում ենք երկրորդ խմորաշերտը, պատում ենք ազնվամորու հյութով ու կրեմով։ Տորթը զարդարում ենք ազնվամորիով և 2-3 ժամ թողնում ենք, որ կրեմը ներծծվի։

Կաթնաշոռով ու ազնվամորիով բիսկվիթ, խմորեղեն, թխվածք

Բաղադրատոմսեր
1914-kaxvac-tjut.png

ՄԵՐ ՄԱՍԻՆ

  • Ընկերություն

ANI PRODUCT

  • Գաղտնիության քաղաքականություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

Ani Product © 2025.Բոլոր իրավունքները պաշտպանված են
Կայքը պատրաստվել է
AMCG Agency-ում