• Գլխավոր
  • Ջուսիֆուլ
  • Զով ամառ
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Պատկերասրահ
    • Նորություն
      • Բլոգ
      • Միջոցառումներ
      • ՄԻԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌ Բլոգ
      • Ժամանց
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • բաղադրատոմսեր
  • Կապ
Aniproduct
  • Գլխավոր
  • Ջուսիֆուլ
  • Զով ամառ
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Պատկերասրահ
    • Նորություն
      • Բլոգ
      • Միջոցառումներ
      • ՄԻԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌ Բլոգ
      • Ժամանց
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • բաղադրատոմսեր
  • Կապ

ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

 

Ներածական մաս

Սույն Ընդհանուր դրույթները և պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») սահմանում են «Թամարա և Անի» ՍՊԸ-ի (այսուհետ «Անի Կաթնամթերք») կողմից վաճառքների խթանմանն ուղղված խաղարակությունից (այսուհետ՝ «Խաղարկություն») օգտվելու ընդհանուր դրույթներն ու կանոնները:  

  1. Սահմանումներ
  • Խաղարկություն`  հստակ հերթականությամբ և սույն «Պայմաններով» նկարագրված գործողություններ, որոնց արդյունքում մասնակիցը նույնականացվում է և հնարավորություն է ստանում մասնակցելու ուղիղ եթերում կայանալիք խաղարկությանը և շահելու 2 անձի համար 7-օրյա ուղեգիր դեպի Եգիպտոս։
  • Խաղարկության կազմակերպիչ` «Թամարա և Անի» ՍՊԸ։
  • Մասնակից` 18 տարին լրացած անձ, ով կիրականացնի սույն Պայմաններով նախատեսված բոլոր գործողությունները ճիշտ և հնարավորություն կունենա շահելու դեպքում Հարթակ՝ «Անի Կաթնամթերք» տելեգրամ բոտ: 
  • Մրցանակ` 12 հատ  7-օրյա ուղեգիր նախատեսված երկու անձի համար և համապատասխան ավիատոմսեր դեպի Եգիպտոս (հյուրանոցի և փաթեթի ընտրությունը կազմակերպիչ) օրերի ընտրությունը երկու կողմերի  համաձայնությամբ` որոշակի ժամանակային միջակայքում։
  • Կոդ կամ մեկանգամյա կոդ` կաթնամթերքի փաթեթավորման վրա անհատական կոդ։
  • Հարթակ կամ բոտ` տելեգրամ հարթակ կամ բոտ, որի միջոցով մասնակիցն ուղարկում է կոդը և ստանում պատասխան։
  • Խաղարկության միջոցառում` նախապես հայտարարված սոցիալական մեդիա հարթակներում ուղիղ եթերում, որի ժամանակ պատահականության սկզբունքով ստանում ենք հաղթողների կոդերը։

 

2․ Խաղարկությունը

 

2․1 Սույն խաղարկությունը նախատեսված է միայն 18 տարին լրացած անձանց համար, ովքեր տրամադրել են իրենց անձնական տվյալները և ցանկություն են հայտնել խաղարկության վերաբերյալ տեղեկատվություն ստանալ: Խաղարկությունից օգտվելու համար անհրաժեշտ է կարդալ և ընդունել մասնակցության պայմանները: Հակառակ դեպքում անձը չունի իրավունք մասնակցել Խաղարկությանը: 

 

2․2 Խաղարկությանը մասնակցելու կանոններ`

  • Գնել մոտակա խանութներից կամ սուպերմարկետներից «Անի Կաթնամթերք»-ի ապրանքատեսակներից՝  կաթ (1լ) , մածուն (950գ), թթվասեր (400գ), քամած մածուն (400գ), որոնց մասին տեղեկատվությունը հասանելի է կայքում։
  • «Անի Կաթնամթերք»-ի պաշտոնական էջերում տարածվող՝ հղումների, QR-կոդերի և ցուցումների միջոցով մուտք գործել տելեգրամ բոտ, նույնականացվել բոտում տրամադրելով անհատական տվյալներ՝ Անուն ազգանուն,Հեռախոսահամար, մուտք գործելուց հետո տրամադրել «Անի Կաթնամթերք»-ի գնված և վերը նշված ապրանքների վրա փակցված անհատական կոդը:
  • Ապրանքի օգտագործված տարան պետք է պահել մինչ օնլայն խաղարկությունը,
  • Հաղթելու դեպքում անձնագրով և հեռախոսահամրով, որով մասնակցել է խաղարկությանը, ինչպես նաև պարտադիր տվյալ անհատական կոդով արտադրանքի օգտագործված տարայով ներկայանալ Անի կաթնամթերքի գործարան:
  •  

Մեկ անձը կարող է խաղարկությանը մասնակցել խելամիտ քանակի կոդերով (մասնակցության տվյալ ձևը կվերահսկվի ընկերության կողմից, և պայմաններին չհամապատախանելու դեպքում ընկերությունը իրավունք ունի միակողմանի մերժել խաղարկության մասնակցությունը)։

 

Կարևոր է: Կազմակերպիչը կարող է ընթացիկ ստուգման նպատակով ընտրողաբար որոշակի մասնակիցներից հետադարձ կապի միջոցով պահանջել արտադրանքի լուսանկար, լրացուցիչ տվյալ և հնարավոր զեղծարարության կասկածի դեպքում միակողմանի արգելափակել մասնակցին տվյալ խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից: 

 

Պարտադիր է: Մրցանակը ստանալու համար օգտագործված ապրանքի տարայի առկայությունը չվնասված կամ առանց արտաքին ներգործության կոդի ինքնակպչունով պարտադիր է:

 

2․3 Խաղարկության ընթացակարգ

 

Խաղարկության հաղթողները ընտրվելու են պատահականության սկզբունքով ՝ «Անի Կաթնամթերք»-ի սոցիալական մեդիա հարթակներից մեկում ուղիղ միացման միջոցով, որի մասին նախապես կհաղորդվի սոցիալական մեդիա հարթակներում` 

 

Facebook - https://www.facebook.com/aniproduct

Instagram - https://www.instagram.com/aniproduct

Youtube - https://youtube.com/@aniproductarmenia

Web - https://www.ani.am/

TikTok - https://www.tiktok.com/@aniproduct

 

25.12.2024- ի Խաղարկությանը կարող են մասնակցել՝ 24.12.2024 մինչև ժամը 12:00 մուտքագրված բոլոր կոդերը

30.12.2024-ի Խաղարկությանը կարող են մասնակցել՝ 29.12.2024 մինչև ժամը 12:00 մուտքագրված բոլոր կոդերը

05.01.2025-ի Խաղարկությանը կարող են մասնակցել՝ 04.01.2025 մինչև ժամը 12:00 մուտքագրված բոլոր կոդերը

10.0102025-ի Խաղարկությանը կարող են մասնակցել՝ 09.01.2025 մինչև ժամը 24:00 մուտքագրված բոլոր կոդերը



2․4 Լրացուցիչ պայմաններ

 

Խաղարկության ամփոփման համար ըստ անհրաժեշտության ընկերությունը կարող է իրականացնել լրացուցիչ ճշգրտումներ՝ անձի հաստատում, պրոդուկտի լուսանկարի հարցում, հեռախոսահամարի վերահաստատում:

  1. Խաղարկության դադարեցումը

3.1.  Խաղարկության մասնակցությունը դադարեցնելու համար, Դուք կարող եք ցանկացած ժամանակ համապատասխան հարցմամբ դիմել [email protected] էլ. փոստի հասցեին: Ինչպես նաև Հարթակում լատինատառ ուղարկել stop կամ unsubscribe բառերը: Բացի նշվածից, Դուք կարող եք ցանկացած ժամանակ պահանջել հեռացնել Ձեզ Ընկերության սպառողների տվյալների բազայից՝ համապատասխան հարցում ուղարկելով [email protected] էլ. փոստի հասցեին։ Նման պահանջ ներկայացնելու դեպքում Ընկերությունը կձեռնարկի Ձեր գրանցումը դադարեցնելու համար անհրաժեշտ միջոցները և կջնջի Ձեր անձնական տվյալները` 5 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո Դուք կդադարեք ստանալ նշված տեղեկատվությունը:

  1. Գաղտնիություն և անձնական տվյալների պաշտպանություն

4․1 Խաղարկության մասնակցության պայմանները

 

Օգտվելով բոտից և ընդունելով սույն Պայմանները՝ Դուք հաստատում եք, որ առնվազն 18 տարեկան եք, հանդիսանում եք կաթնամթերքի սպառող և խաղարկության մասնակից: Դուք հասկանում և ընդունում եք Ձեր անձնական տվյալների մշակման՝ սույն Պայմաններով նախատեսված դրույթներն ու նպատակները, ինչպես նաև այն, որ դրանց մշակումը հիմք չի հանդիսանում Ձեզ որևէ վարձատրություն կամ հատուցում վճարելու համար:

Ընկերությունը պահպանում է սպառողների տվյալների գաղտնիությունը և պատշաճ միջոցներ է ձեռնարկում Ձեր կողմից մեզ տրամադրված անձնական տվյալները պաշտպանելու համար: Խաղարկությանը մասնակցելու պայմաններում նկարագրված են, թե ինչպիսի անձնական տվյալներ ենք մենք ստանում, ինչպես ենք դրանք օգտագործում, ում ենք դրանք տրամադրում: Այստեղ նշվում է նաև, որ Դուք համաձայն եք, որ Ընկերությունը մշակի ձեր անձնական տվյալները, ինչպես նաև նկարագրվում են այն միջոցները, որոնք ձեռնարկվում են տեղեկատվության անվտանգությունն ապահովելու համար:

Խաղարկության մասնակցության պայմանները չընդունելու դեպքում, Դուք չեք կարող ստանալ մրցանակը:

 

4.2 Անձնական տվյալները մշակելու համաձայնություն

 

Մասնակցելով Խաղարկությանը՝ Դուք համաձայնում եք, որ Ընկերությունը կօգտագործի և կմշակի Ձեր անձնական տվյալները բոտից օգտվելու պայմաններին համապատասխան և կկատարի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործողություններ: Դուք հաստատում եք, որ Ձեր բոլոր անձնական տվյալները հուսալի են և ճշգրիտ: Դուք լիովին հասկանում եք, որ պատասխանատվություն եք կրում Ընկերությանը ոչ ճշգրիտ անձնական տվյալներ տրամադրելու համար:

Դուք հատատում եք, որ Ձեր կամքով և անվճար Ընկերությանը տրամադրում եք համաձայնություն, որ քանի դեռ Դուք մասնակցում եք խաղարկությանը, Ձեր անձնական տվյալները (այդ թվում` անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը, որի վերաբերյալ տվել եք համաձայնություն) մշակվեն Ընկերության տվյալների բազայում, այդ թվում` հավաքվեն, գրանցվեն, ներառվեն, պահպանվեն, թարմացվեն, օգտագործվեն և տարածվեն, ջնջվեն անձնական տվյալների բազայից` ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս (այնքանով, որքանով դա թույլատրվում է ՀՀ օրենսդրությամբ), ինչպես նաև այլ կերպ հավաքվեն, պահպանվեն, օգտագործվեն և տարածվեն Ձեր կողմից բոտի օգտատեր հանդիսանալու ժամկետում, հետևյալ նպատակներով`

(1) Խաղարկության մասնակցությունը հաստատելու համար,

(2) Սպառողների իրավունքների պաշտպանության Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն Ձեզ՝ որպես չափահաս սպառողի, նախատեսվող տեղեկատվական միջոցառումների և սպառողներին հասանելի ծառայությունների, Ապրանքների համապատասխան և հուսալի տեղեկատվություն, ինչպես նաև վաճառքի կետերի մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով,

(3) Շուկայի կամ նման հետազոտություն իրականացնելու պահանջի դեպքում:

(4) Սպառողների փորձը բարելավելու նպատակով:

(5) Ապրանքների ու ծառայությունների բարելավման, սպառողներին ավելի լավ հասկանալու նպատակով

Սույնով Դուք իրավունք եք տալիս մշակել Ձեր անձնական տվյալները նշված նպատակներով:

Որպես անձնական տվյալների սուբյեկտ՝ Դուք իրավունք ունեք`

1) Ծանոթանալ Ընկերության կողմից մշակվող Ձեր անձնական տվյալներին,

2) Պահանջել ուղղել, թարմացնել և ոչնչացնել Ձեր անձնական տվյալները` Հարթակից օգտվելու պայմաններով և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում,

3) Հետ կանչել անձնական տվյալների մշակման Ձեր համաձայնությունը՝ Հարթակից օգտվելու պայմաններով սահմանված ընթացակարգի համաձայն,

4) Պահանջել դադարեցնել Ձեր անձնական տվյալների մշակումը` Հարթակից օգտվելու պայմաններով և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում,

5) Իրականացնել Հարթակից օգտվելու պայմաններով և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ գործողություններ:

Անձնական տվյալների մշակման Ձեր համաձայնությունը հետ կանչելու դեպքում Ընկերությունը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի խաղարկության մասնակցությունը և Ձեր անձնական տվյալների մշակումը դադարեցնելու, Ընկերության տվյալների բազայից` 5 աշխատանքային օրվա ընթացքում ջնջելու ուղղությամբ:

Ձեր անձնական տվյալների մշակմանն առնչվող հարցերի դեպքում կարող եք ցանկացած ժամանակ համապատասխան հարցմամբ դիմել [email protected] էլ. փոստի հասցեին։

  1. Փոփոխություններ սույն պայմաններում

Ընկերությունը իրավունք ունի ցանկացած ժամանակ ամբողջովին կամ մասամբ փոփոխել բոտից օգտվելու պայմանները՝ դրա մասին տեղեկացնելով բոտից օգտվողներին։ 

 

6․ Մրցանակի ստացում

 

Մրցանակի ստացման համար անհրաժեշտ է ներկայանալ ընկերության կողմից նախապես նշված հասցե՝ անձը հաստատող փաստաթղթով, խաղարկության կոդը ներկայացնող բոտում վավերականացված հեռախոսահամարով  և «Անի Կաթնամթերք»-ի  խաղարկության մասնակցության հաստատման ապրանքատեսակի տարայով` առանց ֆիզիկական ներգործության ինքնակպչուն կոդով:

 

Պայմաններին չհամապատասխանելու դեպքում Ընկերությունը իրավունք ունի միակողմանի մերժել և չտրամադրել մրցանակը։

  1. Եզրափակիչ դրույթներ

7.1 Խաղարկության մասնակցության արգելափակում

  • Դուք այլևս չեք բավարարում Խաղարկության պահանջներին,
  • Ձեր կողմից տրամադրվել են սխալ կամ ոչ ճշգրիտ անձնական տվյալներ,
  • Դուք դիմել եք մեզ խաղարկության Ձեր հասանելիությունը դադարեցնելու հարցումով,
  • Դուք փորձել եք անհատականացված կոդ տրամադրել՝ Ընկերության տվյալների բազայում չներառված կոդերի ցանկից:
  • Ցանկացած այլ դեպքում՝ Ընկերության միակողմանի որոշմամբ։ 

 

Կազմակերպիչ ընկերություն՝ «Թամարա և Անի» ՍՊԸ, հասցե՝ ՀՀ ,Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղամաս 10/9, ՀՀ Կոտայքի մարզ, Զովունի 1-ին փող․ N 157: 

[email protected] 

 

Պայմանները թարմացվել են 2024 թվականի Դեկտեմբերի 11-ին։ 

 

Ներածական մաս

Սույն Ընդհանուր դրույթները և պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») սահմանում են «Թամարա և Անի» ՍՊԸ-ի (այսուհետ «Անի Կաթնամթերք») կողմից վաճառքների խթանմանն ուղղված խաղարակությունից (այսուհետ՝ «Խաղարկություն») օգտվելու ընդհանուր դրույթներն ու կանոնները:  

  1. Սահմանումներ
  • Խաղարկություն`  հստակ հերթականությամբ և սույն «Պայմաններով» նկարագրված գործողություններ, որոնց արդյունքում մասնակիցը իդենտիֆիկացվում է և հնարավորություն է ստանում մասնակցել դեպի Եգիպտոս 2 անձի համար նախատեսված 12 ուղեգրերի խաղարկությանը:
  • Խաղարկության կազմակերպիչ` «Թամարա և Անի» ՍՊԸ։
  • Մասնակից` 18 տարին լրացած անձ, ով կիրականացնի սույն Պայմաններով նախատեսված բոլոր գործողությունները ճիշտ և հնարավորություն կունենա շահելու դեպքում Հարթակ՝ «Անի Կաթնամթերք» տելեգրամ բոտ: 
  • Մրցանակ` 12 հատ ուղեգիր` նախատեսված երկու անձի համար և համապատասխան ավիատոմս դեպի Եգիպտոս (հյուրանոցի և փաթեթի ընտրությունը կազմակերպիչ) օրերի ընտրությունը երկու կողմերի  համաձայնությամբ` որոշակի ժամանակային միջակայքում։
  • Կոդ կամ մեկանգամյա կոդ` կաթնամթերքի փաթեթավորման վրա անհատական կոդ։
  • Հարթակ կամ բոտ` տելեգրամ հարթակ կամ բոտ, որի միջոցով մասնակիցն ուղարկում է կոդը և ստանում պատասխան։
  • Խաղարկության միջոցառում` նախապես հայտարարված սոցիալական մեդիա հարթակներում ուղիղ եթերում, որի ժամանակ պատահականության սկզբունքով ստանում ենք հաղթողների կոդերը։

2․ Խաղարկությունը

2․1 Սույն խաղարկությունը նախատեսված է միայն 18 տարին լրացած անձանց համար, ովքեր տրամադրել են իրենց անձնական տվյալները և ցանկություն են հայտնել խաղարկության վերաբերյալ տեղեկատվություն ստանալ: Խաղարկությունից օգտվելու համար անհրաժեշտ է կարդալ և ընդունել մասնակցության պայմանները: Հակառակ դեպքում անձը չունի իրավունք մասնակցել Խաղարկությանը: 

2․2 Խաղարկությանը մասնակցելու կանոններ`

  • Գնել մոտակա խանութներից կամ սուպերմարկետներից «Անի Կաթնամթերք»-ի ապրանքատեսակներից՝  կաթ (1լ) , մածուն (950գ), թթվասեր (400գ), քամած մածուն (400գ), որոնց մասին տեղեկատվությունը հասանելի է կայքում։
  • «Անի Կաթնամթերք»-ի պաշտոնական էջերում տարածվող՝ հղումների, QR-կոդերի և ցուցումների միջոցով մուտք գործել տելեգրամ բոտ, վերիֆիկացվել բոտում տրամադրելով անհատական տվյալներ՝ Հեռախոսահամար, Անուն ազգանուն, մուտք գործելուց հետո տրամադրել «Անի Կաթնամթերք»-ի գնված և վերը նշված ապրանքների վրա փակցված անհատական կոդը:
  • Ապրանքի օգտագործված տարան պետք է պահել մինչ օնլայն խաղարկությունը,
  • Հաղթելու դեպքում անձնագրով և տվյալ հեռախոսահամրով, որով մասնակցել է խաղարկությանը, ինչպես նաև պարտադիր տվյալ ունիկալ կոդով արտադրանքի օգտագործված տարայով ներկայանալ Անի կաթնամթերքի գործարան:

Մեկ անձը կարող է խաղարկությանը մասնակցել խելամիտ քանակի կոդերով (մասնակցության տվյալ ձևը կվերահսկվի ընկերության կողմից, և պայմաններին չհամապատախանելու դեպքում ընկերությունը իրավունք ունի միակողմանի մերժել խաղարկության մասնակցությունը)։

Կարևոր է: Կազմակերպիչը կարող է ընթացիկ ստուգման նպատակով ընտրողաբար որոշակի մասնակիցներից հետադարձ կապի միջոցով պահանջել արտադրանքի լուսանկար, լրացուցիչ տվյալ և հնարավոր զեղծարարության կասկածի դեպքում միակողմանի արգելափակել մասնակցին տվյալ խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից: 

Պարտադիր է: Մրցանակը ստանալու համար օգտագործված ապրանքի տարայի առկայությունը չվնասված կամ առանց արտաքին ներգործության կոդի ինքնակպչունով պարտադիր է:

2․3 Խաղարկության ընթացակարգ

 

Խաղարկության հաղթողները ընտրվելու են պատահականության սկզբունքով ՝ «Անի Կաթնամթերք»-ի սոցիալական մեդիա հարթակներից մեկում ուղիղ միացման միջոցով, որի մասին նախապես կհաղորդվի սոցիալական մեդիա հարթակներում` 

Facebook - https://www.facebook.com/aniproduct

Instagram - https://www.instagram.com/aniproduct

Youtube - https://youtube.com/@aniproductarmenia

Web - https://www.ani.am/

TikTok - https://www.tiktok.com/@aniproduct

 

25.12.2024- ի Խաղարկությանը կարող են մասնակցել՝ 24.12.2024 մինչև ժամը 12:00 մուտքագրված բոլոր կոդերը

30.12.2024-ի Խաղարկությանը կարող են մասնակցել՝ 29.12.2024 մինչև ժամը 12:00 մուտքագրված բոլոր կոդերը

05.01.2025-ի Խաղարկությանը կարող են մասնակցել՝ 04.01.2025 մինչև ժամը 12:00 մուտքագրված բոլոր կոդերը

10.0102025-ի Խաղարկությանը կարող են մասնակցել՝ 09.01.2025 մինչև ժամը 24:00 մուտքագրված բոլոր կոդերը



2․4 Լրացուցիչ պայմաններ

 

Խաղարկության ամփոփման համար ըստ անհրաժեշտության ընկերությունը կարող է իրականացնել լրացուցիչ ճշգրտումներ՝ անձի հաստատում, պրոդուկտի լուսանկարի հարցում, հեռախոսահամարի վերահաստատում:

  1. Խաղարկության դադարեցումը

3.1.  Խաղարկության մասնակցությունը դադարեցնելու համար, Դուք կարող եք ցանկացած ժամանակ համապատասխան հարցմամբ դիմել [email protected] էլ. փոստի հասցեին: Ինչպես նաև Հարթակում լատինատառ ուղարկել stop կամ unsubscribe բառերը: Բացի նշվածից, Դուք կարող եք ցանկացած ժամանակ պահանջել հեռացնել Ձեզ Ընկերության սպառողների տվյալների բազայից՝ համապատասխան հարցում ուղարկելով [email protected] էլ. փոստի հասցեին։ Նման պահանջ ներկայացնելու դեպքում Ընկերությունը կձեռնարկի Ձեր գրանցումը դադարեցնելու համար անհրաժեշտ միջոցները և կջնջի Ձեր անձնական տվյալները` 5 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո Դուք կդադարեք ստանալ նշված տեղեկատվությունը:

  1. Գաղտնիություն և անձնական տվյալների պաշտպանություն

4․1 Խաղարկության մասնակցության պայմանները

Օգտվելով բոտից և ընդունելով սույն Պայմանները՝ Դուք հաստատում եք, որ առնվազն 18 տարեկան եք, հանդիսանում եք կաթնամթերքի սպառող և խաղարկության մասնակից: Դուք հասկանում և ընդունում եք Ձեր անձնական տվյալների մշակման՝ սույն Պայմաններով նախատեսված դրույթներն ու նպատակները, ինչպես նաև այն, որ դրանց մշակումը հիմք չի հանդիսանում Ձեզ որևէ վարձատրություն կամ հատուցում վճարելու համար:

Ընկերությունը պահպանում է սպառողների տվյալների գաղտնիությունը և պատշաճ միջոցներ է ձեռնարկում Ձեր կողմից մեզ տրամադրված անձնական տվյալները պաշտպանելու համար: Խաղարկությանը մասնակցելու պայմաններում նկարագրված են, թե ինչպիսի անձնական տվյալներ ենք մենք ստանում, ինչպես ենք դրանք օգտագործում, ում ենք դրանք տրամադրում: Այստեղ նշվում է նաև, որ Դուք համաձայն եք, որ Ընկերությունը մշակի ձեր անձնական տվյալները, ինչպես նաև նկարագրվում են այն միջոցները, որոնք ձեռնարկվում են տեղեկատվության անվտանգությունն ապահովելու համար:

Խաղարկության մասնակցության պայմանները չընդունելու դեպքում, Դուք չեք կարող ստանալ մրցանակը:

4.2 Անձնական տվյալները մշակելու համաձայնություն

Մասնակցելով խաղարկությանը՝ Դուք համաձայնում եք, որ Ընկերությունը կօգտագործի և կմշակի Ձեր անձնական տվյալները բոտից օգտվելու պայմաններին համապատասխան և կկատարի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործողություններ: Դուք հաստատում եք, որ Ձեր բոլոր անձնական տվյալները հուսալի են և ճշգրիտ: Դուք լիովին հասկանում եք, որ պատասխանատվություն եք կրում Ընկերությանը ոչ ճշգրիտ անձնական տվյալներ տրամադրելու համար:

Դուք հատատում եք, որ Ձեր կամքով և անվճար Ընկերությանը տրամադրում եք համաձայնություն, որ քանի դեռ Դուք մասնակցում եք խաղարկությանը, Ձեր անձնական տվյալները (այդ թվում` անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը, որի վերաբերյալ տվել եք համաձայնություն) մշակվեն Ընկերության տվյալների բազայում, այդ թվում` հավաքվեն, գրանցվեն, ներառվեն, պահպանվեն, թարմացվեն, օգտագործվեն և տարածվեն, ջնջվեն անձնական տվյալների բազայից` ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս (այնքանով, որքանով դա թույլատրվում է ՀՀ օրենսդրությամբ), ինչպես նաև այլ կերպ հավաքվեն, պահպանվեն, օգտագործվեն և տարածվեն Ձեր կողմից բոտի օգտատեր հանդիսանալու ժամկետում, հետևյալ նպատակներով`

(1) Խաղարկության մասնակցությունը հաստատելու համար,

(2) Սպառողների իրավունքների պաշտպանության Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն Ձեզ՝ որպես չափահաս սպառողի, նախատեսվող տեղեկատվական միջոցառումների և սպառողներին հասանելի ծառայությունների, Ապրանքների համապատասխան և հուսալի տեղեկատվություն, ինչպես նաև վաճառքի կետերի մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով,

(3) Շուկայի կամ նման հետազոտություն իրականացնելու պահանջի դեպքում:

(4) Սպառողների փորձը բարելավելու նպատակով:

(5) Ապրանքների ու ծառայությունների բարելավման, սպառողներին ավելի լավ հասկանալու նպատակով

Սույնով Դուք իրավունք եք տալիս մշակել Ձեր անձնական տվյալները նշված նպատակներով:

Որպես անձնական տվյալների սուբյեկտ՝ Դուք իրավունք ունեք`

1) Ծանոթանալ Ընկերության կողմից մշակվող Ձեր անձնական տվյալներին,

2) Պահանջել ուղղել, թարմացնել և ոչնչացնել Ձեր անձնական տվյալները` Հարթակից օգտվելու պայմաններով և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում,

3) Հետ կանչել անձնական տվյալների մշակման Ձեր համաձայնությունը՝ Հարթակից օգտվելու պայմաններով սահմանված ընթացակարգի համաձայն,

4) Պահանջել դադարեցնել Ձեր անձնական տվյալների մշակումը` Հարթակից օգտվելու պայմաններով և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում,

5) Իրականացնել Հարթակից օգտվելու պայմաններով և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ գործողություններ:

Անձնական տվյալների մշակման Ձեր համաձայնությունը հետ կանչելու դեպքում Ընկերությունը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի խաղարկության մասնակցությունը և Ձեր անձնական տվյալների մշակումը դադարեցնելու, Ընկերության տվյալների բազայից` 5 աշխատանքային օրվա ընթացքում ջնջելու ուղղությամբ:

Ձեր անձնական տվյալների մշակմանն առնչվող հարցերի դեպքում կարող եք ցանկացած ժամանակ համապատասխան հարցմամբ դիմել [email protected] էլ. փոստի հասցեին։

  1. Փոփոխություններ սույն պայմաններում

Ընկերությունը իրավունք ունի ցանկացած ժամանակ ամբողջովին կամ մասամբ փոփոխել բոտից օգտվելու պայմանները՝ դրա մասին տեղեկացնելով բոտից օգտվողներին։ 

6․ Մրցանակի ստացում

 

Մրցանակի ստացում համար անհրաժեշտ է ներկայանալ ընկերության կողմից նախապես նշված հասցե՝ անձը հաստատող փաստաթղթով, խաղարկության կոդը ներկայացնող բոտում վավերականացված հեռախոսահամարով  և «Անի Կաթնամթերք»-ի  խաղարկության մասնակցության հաստատման ապրանքատեսակի տարայով` առանց ֆիզիկական ներգործության ինքնակպչուն կոդով:

 

Պայմաններին չհամապատասխանելու դեպքում Ընկերությունը իրավունք ունի միակողմանի մերժել և չտրամադրել մրցանակը։

  1. Եզրափակիչ դրույթներ

7.1 Խաղարկության մասնակցության արգելափակում

  • Դուք այլևս չեք բավարարում Խաղարկության պահանջներին,
  • Ձեր կողմից տրամադրվել են սխալ կամ ոչ ճշգրիտ անձնական տվյալներ,
  • Դուք դիմել եք մեզ խաղարկության Ձեր հասանելիությունը դադարեցնելու հարցումով,
  • Դուք փորձել եք անհատականացված կոդ տրամադրել՝ Ընկերության տվյալների բազայում չներառված կոդերի ցանկից:
  • Ցանկացած այլ դեպքում՝ Ընկերության միակողմանի որոշմամբ։ 

Կազմակերպիչ ընկերություն՝ «Թամարա և Անի» ՍՊԸ, հասցե՝ ՀՀ ,Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղամաս 10/9, ՀՀ Կոտայքի մարզ, Զովունի 1-ին փող․ N 157: 

[email protected] 

Պայմանները թարմացվել են 2024 թվականի Դեկտեմբերի10-ին։ 

Բաղադրատոմսեր
1914-kaxvac-tjut.png

ՄԵՐ ՄԱՍԻՆ

  • Ընկերություն

ANI PRODUCT

  • Գաղտնիության քաղաքականություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

Ani Product © 2020.Բոլոր իրավունքները պաշտպանված են
Կայքը պատրաստվել է
AMCG Agency-ում