«Նոր Տարի Նոր Մեքենա» խաղարկություն
Ամանորը հրաշքների մասին է, և այս անգամ ամանորյա հրաշքն իր հետ բերել էր Juicinad-ը՝ իր հավատարիմ սպառողներին բերելով հնարավորություն՝ դիմավորելու Նոր Տարին նոր, ժամանակակից էլեկտրական մեքենայով։
2025 թվականի արտադրության Jmev EV3 էլեկտրական մեքենայի երջանիկ հաղթողը Տաշիրի շրջանի Նորաշեն գյուղի բնակիչ Էդգար Բաղդասարյանն էր։ Այդ պահը իրական ուրախություն էր Էդգարի և իր ընտանիքի համար։
«Սա իմ առաջին մեքենան է։ Հետևում էի ուղիղ եթերին, և երբ կոդը տեսա, ուրախությանս չէի հավատում։ Ընկերներս ասում էին՝ չի ստացվելու, իսկ ես հակառակը՝ ասացի՝ կտեսնեք, ես կշահեմ այդ մեքենան»,- նշել է Էդգար Բաղդասարյանը։
«Առաջինը գնալու ենք աղջիկ ուզելու։ Հարսանիքը լավ բան է, պետք է լավ բանի համար քշել»,- նշել է Էդգար Բաղդասարյանի հայրիկը՝ Անդրանիկ Բաղդասարյանը։
Մասնակցելու համար անհրաժեշտ էր գնել սիրելի համով Juicinad ըմպելիքները՝ 1 կամ 1,5լ ծավալով, գտնել շշերի պիտակների վրա փակցված հատուկ անհատական կոդը և ուղարկել Juicind-ի Telegram հարթակին։
Խաղարկությունն ունեցավ շատ մեծ արձագանք․ ավելի քան 30.000 մասնակից և ավելի քան 37000 ուղարկված կոդեր։
Իսկ ամփոփումը տեղի է ունեցել հունվարի 10-ին, ժամը 13:00-ին՝ մեր Facebook-յան և Youtube-յան ուղիղ եթերում։ Հաղթողն ընտրվել է հատուկ ծրագրի միջոցով, որն ուղարկված բոլոր կոդերից պատահականության սկզբունքով գեներացրել է հաղթող կոդը։
Սրտանց շնորհավորում ենք Էդգար Բաղդասարյանին այս գեղեցիկ շահումի կապակցությամբ՝ մաղթելով նրան անվտանգ, ուրախ ու նոր հիշողություններով լի ճանապարհներ իր նոր մեքենայով։
Դե իսկ մենք կշարունակենք ոչ միայն ստեղծել սիրելի համեր, այլ նաև ջերմ ու հիշվող պահեր, նոր շահումներ և ժպտալու նոր առիթներ։
Հետևի՛ր մեր պաշտոնական էջերին ու եղի՛ր առաջինը, ով կիմանա բոլոր նորությունները: