«Ջերմ ձմեռ ANI-ի հետ». մենք ամփոփեցինք հերթական մեծ խաղարկությունը
Ձմեռը կարող է լինել ոչ միայն ցուրտ, այլև ջերմ, եթե այն անցկացնեք «ANI Product»-ի հոգատար ու անակնկալներով լի մթնոլորտում։
«ANI Product»-ի «Ջերմ ձմեռ ANI-ի հետ» խաղարկությունը անցկացվեց դեկտեմբերի 5-ից մինչև հունվարի 13-ը և համախմբեց հազարավոր հավատարիմ սպառողների։
Այսօր արդեն ուրախությամբ կարող ենք ասել՝ խաղարկությունն ավարտված է, և բոլոր 31 հաղթողները հայտնի են։
Նվերներ, որոնք իրականացնում են երազանքներ
Այս անգամ մենք որոշեցինք չսահմանափակվել սովորական մրցանակներով և պատրաստեցինք նվերներ, որոնք իսկապես կարող էին տոն դարձնել ձմեռը։
- Գլխավոր մրցանակ՝ 7-օրյա անմոռանալի ուղևորություն դեպի Աբու Դաբի՝ մեկ զույգի համար՝ ներառյալ ավիատոմսերը, սնունդը, կացությունը 5-աստղանի Rixos Marina Abu Dhabi հյուրանոցում և հարմարավետ տրանսֆերը։
- 5 հատ iPhone 17
- 25 միավոր կենցաղային տեխնիկա՝ Smart TV-ներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, միկրոալիքային վառարաններ և սրճեփներ։
Ինչպե՞ս ընտրվեցին խաղարկության հաղթողները
Հունվարի 13-ին մեր Facebook-յան և YouTube-յան պաշտոնական էջերում կայացած ուղիղ եթերի ընթացքում, ավտոմատացված համակարգի միջոցով և պատահականության սկզբունքով ընտրվեցին հաղթողները։
Ձեր ակտիվությունը, մասնակիցների քանակն ու ջերմ արձագանքները ևս մեկ անգամ ապացուցեցին՝ մենք ունենք սպառողների մի հսկայական բանակ, որը գնահատում ու սիրում է մեր աշխատանքը։
Հանդիպում, որն էլ ավելի ջերմացրեց ձմեռը
Մրցանակների հանձնման օրը մեր գրասենյակում տիրում էր տոնական տրամադրություն։ Հաղթողների ժպիտները, հուզմունքն ու ուրախությունը մեզ համար դարձան ամենամեծ գնահատանքը։
Բոլոր մասնակիցները, ովքեր պահպանել էին խաղարկության պայմանները, արդեն ստացել են իրենց մրցանակները և կիսվել մեզ հետ իրենց տպավորություններով։
«Ձեր վստահությունը մեր ամենամեծ ձեռքբերումն է: Այս նախաձեռնությամբ մենք պարզապես ցանկանում էինք մեր շնորհակալությունը հայտնել Ձեզ՝ մեր կողքին լինելու և մեզ ընտրելու համար»։
«Ջերմ ձմեռ ANI-ի հետ» խաղարկությունը հերթական անակնկալն էր, բայց ոչ վերջինը։
Մենք շարունակելու ենք ստեղծել նոր առիթներ՝ Ձեր օրերը ավելի ջերմ ու հաճելի դարձնելու համար։
Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք 💙
Հետևե՛ք մեր նորություններին, կիսվե՛ք այս ոգևորիչ լուրով Ձեր ընկերների հետ՝ հնարավորություն տալով նրանց ևս շահելու շքեղ հանգիստ Աբու Դաբիում, iPhone 17 կամ տան համար նորագույն տեխնիկա։