Կոդերի մուտքագրման հարթակը կակտիվանա դեկտեմբերի 5-ին, ժամը 17։00-ից։
«ANI Product»-ը շարունակում է ուրախացնել իր հավատարիմ սպառողներին։
Արևային Աբու Դաբին իր ժամանակակից տեսարժան վայրերով, շքեղ հյուրանոցներով և գրավիչ ծովափերով կարող է դառնալ Ձեր անմոռանալի 7-օրյա հանգստի հաջորդ ուղղությունը։
Խաղարկվում են աննախադեպ 7 տեսակի մեծ մրցանակներ։
- ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿ․ 7-օրյա հեքիաթային ճամփորդություն դեպի Աբու Դաբի (1 զույգի՝ 2 անձի համար)
- 5 հատ iPhone 17
- 5 հատ Smart TV (հեռուստացույց)
- 5 հատ մեծ սառնարան
- 5 հատ լվացքի մեքենա
- 5 հատ միկրոալիքային վառարան
- 5 հատ սրճեփ
Ընդհանուր՝ 31 հաղթող, 25 միավոր կենցաղային տեխնիկա, 5 միավոր iPhone 17 և մեկ շքեղ ճամփորթություն։
ԱԲՈՒ ԴԱԲԻԻ ՈՒՂԵՏՈՄՍԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մեկ զույգ ուղեգիրը ներառում է.
- Երկու երկկողմանի ավիատոմսեր դեպի Աբու Դաբի
- 7 օրյա անմոռանալի հանգիստ
- Կացություն հինգ աստղանի «Rixos Marina Abu Dhabi» հյուրանոցում
- Օրական երկու անգամյա սնունդ
- Փոխադրում (transfer)՝ օդանավակայանից դեպի հյուրանոց և հետադարձի օրը՝ հյուրանոցից դեպի օդանավակայան
Բաց մի՛ թողեք այս բացառիկ հնարավորությունը՝ Ձեզ նվիրելու անմոռանալի հանգիստ՝ լի շքեղությամբ և հարմարավետությամբ հայտնի Աբու Դաբիում, կամ Ձեր տունը համալրելու նորագույն տեխնիկայով կամ շահելու iPhone 17։
Մասնակցե՛ք խաղարկությանը, վայելե՛ք մեր որակյալ արտադրանքները, և ստացեք Ձեր երազանքի մրցանակը։
✅ Մասնակցության Քայլերը
Խաղարկությանը մասնակցելու համար հարկավոր է ծանոթանալ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ և ԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ և կատարել հետևյալ քայլերը․
1. Գնե՛ք «Անի Կաթնամթերք»-ի ստորև նշված ապրանքատեսակներից որևէ մեկը․
- Կաթ (1 լիտր)
- Մածուն (950 գ)
- Թթվասեր (400 գ)
- Քամած մածուն (400 գ)
- Թթվասեր Սենյորա Ֆլորա (400 գ)
2. Փնտրե՛ք նշված տեսականուց որևէ մեկի տարայի վրա փակցված խաղարկության անհատական կոդը:
3. Գտե՛ք Telegram հարթակում «Անի Կաթնամթերք»-ի խաղարկության բոտը, նույնականացվե՛ք, ուղարկե՛ք խաղարկության անհատական կոդը և հետևե՛ք հրահանգներին։
ԿԱՐԵՎՈՐ է ‼
Հաղթելու դեպքում մրցանակը ստանալու համար հաղթող կոդով օգտագործված տարայի առկայությունը չվնասված կամ առանց արտաքին ներգործության՝ ՊԱՐՏԱԴԻՐ Է։
Նաև մասնակիցը ՊԱՐՏԱԴԻՐ պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և հեռախոսահամարը, որով գրանցվել է Telegram-ում՝ խաղարկությանը մասնակցելու նպատակով։
Անչափահասների մասնակցության և հաղթելու դեպքում մրցանակը տրվելու է միայն չափահաս խնամակալին։
Խաղարկության ողջ մանրամասները կարող եք տեսնել՝ www.ani.am կամ մեր սոցիալական ցանցի էջերում։
Հաղթողները որոշվելու են պատահականության սկզբունքով՝ մեր սոցիալական մեդիա հարթակներում կազմակերպվող ուղիղ եթերի միջոցով։
Հետևե՛ք մեր նորություններին, կիսվե՛ք այս ոգևորիչ լուրով Ձեր ընկերների հետ՝ հնարավորություն տալով նրանց ևս շահելու շքեղ հանգիստ Աբու Դաբիում, iPhone 17 կամ տան համար նորագույն տեխնիկա։