• Գլխավոր
  • Ջուսիֆուլ
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Պատկերասրահ
    • Նորություն
      • Բլոգ
      • Միջոցառումներ
      • ՄԻԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌ Բլոգ
      • Ժամանց
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • բաղադրատոմսեր
  • Կապ
Aniproduct
  • Գլխավոր
  • Ջուսիֆուլ
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Պատկերասրահ
    • Նորություն
      • Բլոգ
      • Միջոցառումներ
      • ՄԻԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌ Բլոգ
      • Ժամանց
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • բաղադրատոմսեր
  • Կապ
Սիննաբոն

Սիննաբոն

Բաղադրիչներ

  • Ani product-ի կաթ - 200 մլ
  • խմորիչ - 11 գ
  • ցորենի ալյուր - 850 գ
  • ձու - 2 հատ
  • կարագ - 200 գ
  • վանիլային շաքարավազ - 10 գ
  • շաքարավազ - 100 գ
  • շաքարի փոշի - 100 գ
  • դարչին - 20 գ
  • աղ - 1 թ․գ
  • սերուցքի պանիր - 100 գ

 

Պատրաստաման եղանակ

 Խմորիչը լուծել տաք կաթի մեջ (ավելացնել մի փոքր շաքարավազ) մինչ խմորիչը բարձրանում է, առանձին տարայի մեջ հարել ձվերը։ Ձվերին ավելացնել հալված կարագ (փաթեթի 1/3-ը): Ձվի, կարագի խառնուրդին ավելացնել մնացած շաքարավազը։ Կաթի մեջ լուծված խմորիչը լցնել ձվի, կարագի և շաքարավազի խառնուրդին, և լավ խառնել։ Աստիճանաբար ավելացնել ալյուրը (600–700 գ որքան  կպահանջվի )՝ համակցված աղով։ Խառնուրդի մի մասը (ալյուրը աղով) լցնել խմորիչ խմորի մեջ և հունցել  (խառնել մեկ թեյի գդալ ալյուր + մեկ թեյի գդալ ջուր, պատրաստել գունդ և լվանալ սառը ջրով): Ստացված գունդը լցնել խմորի մեջ, խառնել։ Ապա ավելացնել ալյուրի և աղի մնացած խառնուրդը, հունցել խմորը։ Ստացված գնդիկը ծածկել սրբիչով և մեկ ժամ թողնել տաք տեղում։ Այդ ընթացքում պատրաստել միջուկը։ Միկրոալիքային վառարանում կարագը հալեցնել (7-10 վայրկյան)․միացնել դարչինն ու եղեգնաշաքարը։ Ստացված խմորը գրտնակել բարակ մեծ շերտի, ցանկալի է՝ ուղղանկյուն (մոտ 40 սմ 55 սմ): Շերտի վրա քսել հալած կարագը։ Խմորե շերտին շաղ տալ դարչինի և եղեգնաշաքարի խառնուրդը և ռուլետի նման փաթաթել։ Ռուլետը կլորաձև կտրատել։ Ստացված սիննաբոնները  դասավորել կարագով պատած տարայի մեջ և տեղափոխել ջեռոց՝175 աստիճան տաքացրած, որտեղ թխել 20-30 ր։ Այդ ընթացքում պատրաստել սերուցքային զանգվածը` ամանի մեջ լցնել վանիլինն, շաքարի փոշին, կարագն ու սերուցքի պանիրը և  հարել։

Սիննաբոնները կարմրելուց և պատրաստ լինելուց հետո հանել ջեռոցից և անմիջապես ծածկել սերուցքային զանգվածով։ 

Բաղադրատոմսեր
1914-kaxvac-tjut.png

ՄԵՐ ՄԱՍԻՆ

  • Ընկերություն

ANI PRODUCT

  • Գաղտնիության քաղաքականություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

Ani Product © 2020.Բոլոր իրավունքները պաշտպանված են
Կայքը պատրաստվել է
AMCG Agency-ում