Բաղադրիչներ
- 1.5 ճաշի գդալ ալյուր
- 150 մլ «Անի»-ի կաթ
- 2 ճաշի գդալ «Անի»-ի հունական յոգուրտ
- 50 գ կարագ
- 2 պճեղ սխտոր
- 1 պտղունց մշկընկույզ
- 0.3 թեյի գդալ աղ
Պատրաստման եղանակ
- Հալեցնել կարագը թավայի մեջ, ավելացնել ալյուրը և տապակել մինչև ոսկեգույն դառնալը՝ հաճախակի խառնելով։
- Ավելացնել կաթը, հունական յոգուրտը և ճզմված սխտորը։ Խառնել այնպես, որ չմնան գնդիկներ։
- Ավելացնել աղը, մշկընկույզը և եփել 3-5 րոպե թույլ կրակի վրա։
Խորհուրդ
Փորձեք սոուսը այնպես պատրաստել, որ այն չափազանց խիտ չլինի, հակառակ դեպքում, դժվար կլինի դրա հետ աշխատելը։
Բարի ախորժակ