Բաղադրիչներ՝
- Հաց (բագետ կամ չիաբատա)՝ 4-6 կտոր
- «Անի» քամած մածուն՝ 100-120 գրամ
- Ավոկադո՝ 1 հատ (հասած)
- Չորացրած լոլիկ՝ 6-8 կտոր
- Սխտոր՝ 1 պճեղ
- Ձիթապտղի ձեթ՝ 1 ճաշի գդալ
- Կիտրոնի հյութ՝ 1 թեյի գդալ
- Աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- Թարմ կանաչի՝ ռեհան կամ մաղադանոս (զարդարելու համար)
Պատրաստման ընթացքը
- Հացի կտորները երկու կողմից թեթևակի տապակեք չոր թավայի վրա կամ ջեռոցում, մինչև դառնան ոսկեգույն և խրթխրթան։
- Տաք հացի կտորներին քսեք սխտորի պճեղը, որպեսզի հացը նուրբ բույր և համ ստանա։
- Ավոկադոն մաքրեք, հեռացրեք կորիզը, կտրատեք բարակ շերտերով կամ տրորեք պատառաքաղով։Անմիջապես ցողեք կիտրոնի հյութով, որպեսզի գույնը չփոխվի։
- Հացի յուրաքանչյուր կտորի վրա առատորեն քսեք քամած մածունը։ Վրան ավելացրեք ավոկադոյի շերտերը և չորացրած լոլիկի կտորները։
- Ցանեք մի փոքր աղ, սև պղպեղ և ցողեք մի քանի կաթիլ ձիթապտղի ձեթ։
- Զարդարեք թարմ կանաչիներով։
Բարի ախորժակ