Բաղադրիչներ
* <<Անի >> կաթնաշոռ (7% յուղայնությամբ)՝ 400 գրամ
* Բրնձի ալյուր՝ 250 գրամ
* Հավկիթ՝ 2 հատ
* Շաքարավազ (շագանակագույն)՝ 1 թեյի գդալ
* Փխրեցուցիչ՝ 1 թեյի գդալ
* Աղ՝ 1 թեյի գդալ
* Քունջութ՝ ըստ ցանկության
Պատրաստման ընթացքը՝
1. Մեծ ամանի մեջ լցրեք կաթնաշոռը, ավելացրեք ձուն, շաքարավազն ու աղը։ Խառնեք հարիչով կամ պատառաքաղով` մինչև դառնա համասեռ զանգված։
2. Բրնձի ալյուրը խառնեք փխրեցուցիչի հետ և ավելացրեք կաթնաշոռային զանգվածին։ Ձեռքերով հունցեք՝ մինչև ստացվի էլաստիկ խմոր, ծածկեք սրբիչով և 20 րոպեով դրեք սառնարան։
3. Խմորը բաժանեք 8 մասի։ Յուրաքանչյուրը գրտնակեք 1.5–2 սմ տրամագծով երկարավուն շերտի, ապա միացրեք ծայրերը՝ ստանալով օղակ։
4. Տաքացրեք ջեռոցը մինչև 180°C։ Թխման տապակի վրա փռեք յուղաթուղթ և դասավորեք հացիկները միմյանցից հեռու։
5. Ցանկության դեպքում վրան քունջութ ցանեք և թխեք 20–25 րոպե։
6. Պատրաստի հացիկները թողեք հանգստանան 10–15 րոպե՝ սրբիչի տակ։
Բարի ախորժակ