• Գլխավոր
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Պատկերասրահ
    • Նորություն
      • Բլոգ
      • Միջոցառումներ
      • ՄԻԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌ Բլոգ
      • Ժամանց
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • բաղադրատոմսեր
  • Կապ
Aniproduct
  • Գլխավոր
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Պատկերասրահ
    • Նորություն
      • Բլոգ
      • Միջոցառումներ
      • ՄԻԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌ Բլոգ
      • Ժամանց
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • բաղադրատոմսեր
  • Կապ
ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԹԽՈՒԿ ԿԱԹՆԱՅԻՆ ՍՈՈՒՍՈՎ

ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԹԽՈՒԿ ԿԱԹՆԱՅԻՆ ՍՈՈՒՍՈՎ

Բաղադրիչներ՝

Թխվածքաշերտի համար՝

• «Անի» կաթնաշոռ (5-9%)՝ 700 գրամ
• Ձու՝ 3 հատ • Շաքարավազ՝ 130-140 գրամ (ըստ ճաշակի)
• Մանրաձավար (манка)՝ 110 գրամ
• «Անի» թթվասեր՝ 110 գրամ
• Հալեցված կարագ՝ 55 գրամ
• Վանիլային շաքարավազ՝ 10 գրամ
• Աղ՝ մեկ պտղունց

Կաթնային սոուսի համար՝

• «Անի» կաթ՝ 250 մլ
• Շաքարավազ՝ 1 ճաշի գդալ
• Ալյուր՝ 1 ճաշի գդալ
• Կարագ՝ 10 գրամ

Պատրաստման ընթացքը՝

Թխվածքաշերտի պատրաստումը՝

1. Փոքր ամանում խառնել մանրաձավարն ու «Անի» թթվասերը և թողնել 15-20 րոպե, որպեսզի ձավարը ուռչի։
2. Կաթնաշոռը հարել բլենդերով կամ անցկացնել մաղով, որպեսզի ստացվի նուրբ զանգված։
3. Առանձնացնել ձվի դեղնուցները սպիտակուցներից։ Սպիտակուցները հարել մինչև սպիտակ, պինդ փրփուր դառնալը, իսկ դեղնուցները ավելացնել կաթնաշոռին։
4. Կաթնաշոռի զանգվածին ավելացնել նաև շաքարավազը, թթվասերով մանրաձավարը, հալեցրած կարագը, վանիլային շաքարավազն ու աղը։ Լավ խառնել։
5. Զգուշորեն, ներքևից վերև շարժումներով թթվասերային զանգվածին ավելացնել հարած սպիտակուցները։
6. Թխման ձևամանը պատել կարագով և թեթևակի ցանել մանրաձավար։ Զանգվածը լցնել ձևամանի մեջ (ցանկության դեպքում վրան կարող եք քսել ձվի դեղնուց՝ գեղեցիկ կեղև ստանալու համար)։
7. Թխել 175°C տաքացված ջեռոցում 45-55 րոպե՝ մինչև ոսկեգույն կեղև ստացվի։ Թխվելուց հետո անմիջապես դուրս չբերել. թողնել 10 րոպե անջատված և փոքր-ինչ բաց դռնով ջեռոցում, ապա նոր հանել։

Կաթնային սոուսի պատրաստումը՝

1. Փոքր կաթսայի մեջ լցնել «Անի» կաթը, ավելացնել շաքարավազը, ալյուրն ու կարագը։
2. Դնել թույլ կրակին և անդադար խառնելով եփել` մինչև թեթևակի թանձրանա։
3. Թխվածքաշերտը կտրատել, վրան լցնել տաք կաթնային սոուսը և մատուցել։

Բարի ախորժակ։

 

Համեղ բաղադրատոմսեր



Բաղադրատոմսեր
1914-kaxvac-tjut.png

ՄԵՐ ՄԱՍԻՆ

  • Ընկերություն

ANI PRODUCT

  • Գաղտնիության քաղաքականություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

Ani Product © 2025.Բոլոր իրավունքները պաշտպանված են
Կայքը պատրաստվել է
AMCG Agency-ում