• Գլխավոր
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Պատկերասրահ
    • Նորություն
      • Բլոգ
      • Միջոցառումներ
      • ՄԻԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌ Բլոգ
      • Ժամանց
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • բաղադրատոմսեր
  • Կապ
Aniproduct
  • Գլխավոր
  • Ընկերություն
    • Գործարան
    • Լաբորատորիա
    • Որակ և ձեռքբերումներ
    • Առաքելություն
    • Արժեքներ
    • Պատկերասրահ
    • Նորություն
      • Բլոգ
      • Միջոցառումներ
      • ՄԻԱՑՐՈՒ՛ ԱՄԱՌ Բլոգ
      • Ժամանց
    • Ֆերմային տնտեսություն
  • Արտադրանք
    • Կաթնամթերք
    • Քաղցրաշոռ
    • Սենյորա Ֆլորա
    • Պաղպաղակ
    • Լիմոնադ
    • Աղբյուրի Ջուր
  • բաղադրատոմսեր
  • Կապ
ԿԻՏՐՈՆՈՎ ԵՎ ՀԱՎՈՎ ՓԱՅՏԻԿՆԵՐ

ԿԻՏՐՈՆՈՎ ԵՎ ՀԱՎՈՎ ՓԱՅՏԻԿՆԵՐ

Բաղադրիչներ՝
• Հավի կրծքամիս՝ 900 գ (կտրատված խորանարդիկներով)
• Ձիթապտղի ձեթ՝ 3 ճաշի գդալ + 1/4 բաժակ
• Ծխեցված պապրիկա՝ 1 ճաշի գդալ + 1/4 թեյի գդալ (սոուսի համար)
• Չաման (կումին)՝ 1 թեյի գդալ
• Դարչին՝ 1/8 - 1/4 թեյի գդալ
• Սխտոր՝ 4 պճեղ
• Թարմ կոճապղպեղ՝ ~2.5 սմ (քերած)
• Թարմ համեմ և/կամ մաղադանոս՝ 1/4 բաժակ
• Չիլի պղպեղի փաթիլներ, աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի
• Կիտրոնի հյութ՝ 2 կիտրոնից
• Կարմիր գինու քացախ՝ 2 ճաշի գդալ
• Մեղր՝ 2 ճաշի գդալ
• Չորացրած լոլիկ՝ 2 ճաշի գդալ (մանր կտրատված)
• Ծնեբեկ՝ 1 փունջ
• Ֆետա պանիր՝ 170 գ
• Հունական յոգուրտ՝ 1/4 բաժակ
• Թարմ կանաչի (սամիթ, ռեհան)՝ 1/4 բաժակ

Պատրաստման ընթացքը՝

1. Խորը ամանի մեջ խառնել 3 ճաշի գդալ ձեթը, պապրիկան, չամանը, դարչինը, 3 պճեղ մանրացված սխտորը, կոճապղպեղը, կանաչին, չիլիի փաթիլներն ու աղը։ Ավելացնել հավի կտորները, լավ խառնել և թողնել մարինացվի 15 րոպե (կամ սառնարանում՝ մինչև հաջորդ օրը)։
2. Խորը մեջ խառնել 1/4 բաժակ ձիթապտղի ձեթը, 1 կիտրոնի հյութը, կարմիր գինու քացախը, մեղրը, չորացրած լոլիկները, 1 պճեղ սխտորը, մի պտղունց չիլի, աղ և սև պղպեղ։
3. Բլենդերով հարել ֆետա պանիրը, յոգուրտը և 1 կիտրոնի հյութը մինչև ստացվի միասեռ զանգված։ Ավելացնել թարմ կանաչին, 1/4 թեյի գդալ պապրիկան և մի պտղունց չիլի փաթիլներ ու խառնել ձեռքով։
4. Փայտիկների վրա հերթականությամբ անցկացնել հավի կտորներն ու երեք մասի բաժանված ծնեբեկը։
5. Տապակել գրիլ-թավայի վրա միջինից բարձր կրակով մոտ 10-12 րոպե՝ պարբերաբար շուռ տալով (կամ թխել ջեռոցում 200°C ջերմաստիճանի տակ 20-30 րոպե)։
6. Մատուցել տաք վիճակում՝ վրան լցնելով կիտրոնով և ֆետայով սոուսը։

 

Բարի ախորժակ։

 

Համեղ բաղադրատոմսեր



Բաղադրատոմսեր
1914-kaxvac-tjut.png

ՄԵՐ ՄԱՍԻՆ

  • Ընկերություն

ANI PRODUCT

  • Գաղտնիության քաղաքականություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

Ani Product © 2025.Բոլոր իրավունքները պաշտպանված են
Կայքը պատրաստվել է
AMCG Agency-ում