Բաղադրիչներ՝
• Դդում՝ 1 կգ
• «Անի» կաթնաշոռ՝ 500 գրամ
• «Անի» կաթ՝ 2 բաժակ
• Ձու՝ 3 հատ
• Շաքարավազ՝ 1 բաժակ
• Մանրաձավար (манная крупа)՝ ¾ բաժակ
• Կարագ՝ 70 գրամ
• Թիմյան (ուրց)՝ 10 գրամ (կամ փոխարինել դեսերտային համեմունքներով՝ դարչին, մեխակ, կոճապղպեղ)
• Աղ՝ 1 թեյի գդալ
• Ձվի դեղնուց՝ 1 հատ (վրան քսելու համար)
Պատրաստման ընթացքը՝
1. Դդումը կտրատել փոքր խորանարդիկներով և տապակել հալեցված կարագի մեջ մոտ 7 րոպե։ Ավելացնել թիմյանը և լավ խառնել։
2. Եռացող կաթի մեջ աստիճանաբար լցնել մանրաձավարը։ Լավ խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանան, եփել 2 րոպե և վերցնել կրակից։
3. Խորը ամանի մեջ խառնել կաթնաշոռն ու ձուն, ավելացնել աղն ու շաքարավազը, խառնել մինչև ստացվի միասեռ զանգված։ Տաք մանրապուրի (կաշայի) մեջ ավելացնել տապակած դդումն ու կաթնաշոռային զանգվածը և զգուշորեն խառնել։
4. Ստացված զանգվածը լցնել ձևամանների մեջ, վրան քսել հարած ձվի դեղնուցը։
5. Դնել 180°C տաքացված ջեռոցում և թխել 30 րոպե։ Մատուցել տաք վիճակում։
Բարի ախորժակ։