Բաղադրիչներ
Յոգուրտային հիմք
- 540 գ հունական յոգուրտ
- 60-70 գ մեղր
- 1.5 թ/գ վանիլին
Հավելումներ և զարդարանք
- 200 գ թարմ հատապտուղներ (ելակ, հապալաս կամ մալինա)
- 40 գ պիստակ կամ կտրատված նուշ
- 20 գ դառը շոկոլադ (ըստ ցանկության՝ հալեցրած կամ մանր կտրատած)
Պատրաստման ընթացք
- Մեծ ամանի մեջ լցրեք հունական յոգուրտը, ավելացրեք մեղրն ու վանիլինը։ Լավ խառնեք, մինչև ստացվի միասեռ և փայլող զանգված։
- Վերցրեք տափակ սկուտեղ կամ թխելու տապակ և հատակին անպայման փռեք մագաղաթյա թուղթ։
- Յոգուրտային զանգվածը լցրեք թղթի վրա և գդալով հավասարաչափ տարածեք մոտ 0.5–1 սմ հաստությամբ շերտով։
- Լվացեք և չորացրեք հատապտուղները։ Կտրատեք բարակ շերտերով և դասավորեք յոգուրտի վրա։ Ավելացրեք մանրացված ընկուզեղենն ու շոկոլադը։
- Մատներով կամ գդալի ետին հատվածով թեթևակի սեղմեք հավելումները, որպեսզի դրանք ամրանան յոգուրտի մեջ։
- Տեղադրեք սառցարանում 4-5 ժամով (կամ ամբողջ գիշեր), մինչև զանգվածը լիովին պնդանա։
- Յոգուրտային շերտը սառցարանից հանելուց հետո ձեռքով կամ դանակով կտրատեք անկանոն ու գեղեցիկ կտորների։
💡 Խորհուրդներ
- Ավելի վառ և հետաքրքիր համ ստանալու համար դասական հունական յոգուրտի փոխարեն կարող եք օգտագործել մեր հապալասի համով հունական յոգուրտը։ Այս դեպքում մեղրի քանակը կարող եք մի փոքր նվազեցնել։
- Որպեսզի սալիկներն ուտելիս շատ կարծր չլինեն, հատապտուղները կտրատեք հնարավորինս բարակ։
- Մատուցեք սալիկները անմիջապես սառցարանից հանելուց հետո, քանի որ դրանք սենյակային ջերմաստիճանում արագ փափկում են։
- Պահպանեք մնացած կտորները սառցարանում՝ փակ տարայի մեջ։
Բարի ախորժակ: ❄️🍓