Բաղադրիչներ
- 350 գ քերված մոցարելլա պանիր
- 600 մլ «Ani Product»-ի 2.5% կեֆիր
- 300 գ ալյուր
- 2 ձու
- սամիթ
- համեմ
- 1 թ/գ փխրեցուցիչ
Պատրաստման եղանակ
Խոր տարայի մեջ լցնել թեթև տաքացված «Ani Product»-ի կեֆիրը, այնուհետև ավելացնել ձուն և փխրեցուցիչը, խառնել մինչև ստացվի համասեռ զանգված։
Այնուհետև ավելացնել քերված մոցարելլան և նախապես կտրատված կանաչիները։ Լավ խառնել, որպեսզի բոլոր բաղադրիչները միաձուլվեն։
Տաքացնել թավան և վրան լցնել պատրաստի խմորը: Սպասել 2 րոպե և պտտել, որպեսցի 2 կողմերն էլ հավասարաչափ կարմրեն:
Խորհուրդ
Մատուցեք «Ani Product»-ի թթվացերով, նաև դասական կամ օրեգանոյի համով հունական յոգուրտով:
Կարող եք ավելացնել սխտոր կամ քունջութ՝ ավելի հետաքրքիր համ ստանալու համար։
Կարող եք ուտել և՛ տաք, և՛ սառը վիճակում:
Բարի ախորժակ: